Բաժիններ՝

«Արմավիր» ՔԿՀ–ում 100 մահճակալով բուժկենտրոն է բացվել

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բացվել է ժամանակակից բուժսարքավորումներով համալրված կենտրոն՝ նախատեսված 100 մահճակալի համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որը ներկա է եղել բացման արարողությանը, ընդգծել է, որ նոր բժշկական հաստատության ստեղծումն արդարադատության նախարարության ռազմավարական խնդրի լուծումն է, որը ծառացած էր դեռ 2019 թվականից։ Նա նշել է, որ սա հնարավորություն է նոր որակի բժշկական ծառայություններ մատուցելու անազատության մեջ գտնվող անձանց համար։

Հիմնարկում պահվող, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժումն էլ նախատեսվում է կազմակերպել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում:

Հիշեցնենք` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը սեպտեմբերի 8-ին դիմեց առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին՝ նշելով, որ ՀՀ ՔԿՀ-ներում ահասարսուռ վիճակ է տիրում, ինչի պատճառով այս տարի արդեն 17-րդ մահն է գրանցվել։ Պատգամավորի խոսքով՝ ազատազրկվածները պատշաճ բուժօգնություն չեն ստանում, հաճախ, երբ նրանց բուժօգնության հերթը հասնում է, արդեն ուշ է լինում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930