«Բաքուն վշտացնում է Ղարաբաղով,  Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը վիճարկո՞ւմ է Ալիևի ստորագրությունը». Վյաչեսլավ Միխայլով 

Ներկայացնում ենք Eadaily-ի հրապարակումն Ադրբեջանի կողմից վերջին շրջանում կատարված գործողությունների մասին:

Ադրբեջանը վերջին օրերին չի դադարում զարմացնել, ցավոք, տհաճորեն. Սկզբում այն խարխլում է փխրուն խաղաղությունը հետպատերազմյան Անդրկովկասում՝ միտումնավոր կերպով խախտելով 2020թ.աշնանը քաղաքական ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները։

Այլ կերպ անվանել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական զորքերի առաջխաղացումը՝ չճանաչված հանրապետության Ասկերանի շրջանի Փարուխ գյուղի գրավմամբ, ինչը հանգեցրել է այնտեղից հայ բնակիչների վտարմանը և մարդկային զոհերով զինված էսկալացիային, ոչ մի կերպ հնարավոր չէ։ Այնուհետև «զոհի» կեցվածքով վկայակոչում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից հորինված «սադրանքներն» ու «դիվերսիաները»։ Վերջում Բաքուն մտածեց նույն ցուցադրական ցուցադրությամբ նեղանալ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, որն ադրբեջանցի գործընկերներին կարգի կոչ էր անում և ուժերի վերադարձ տարածաշրջանի ելման դիրքեր:

Անցած շաբաթ օրն Անդրկովկասյան խոշորագույն հանրապետության ռազմական գերատեսչությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ պարտավորությունների կատարմանը վերադառնալու ռուսական կոչն անվանել է «միակողմանի», և «այն չի արտացոլում իրականությունը»:

Այնուհետև հաջորդեց «Ադրբեջանի տարածքում» ռուս խաղաղապահների ժամանակավոր գտնվելու մասին Բաքվի արդեն ստանդարտ դարձած ակնարկը, ինչպես նաև պաշտոնական փաստաթղթերում «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունը չհիշատակելու պահանջը: Մի տեսեք՝ նման «տերմին գոյություն չունի»։ Ընդ որում, նշվում է ադրբեջանական մայրաքաղաքում հայկական կողմի կողմից նշված եռակողմ հայտարարության 4-րդ կետի փաստացի մտացածին խախտման մասին։ Ադրբեջանական պահանջները, ինչպես ասում են, հերթականությամբ։

«Լեռնային Ղարաբաղ» հասկացությունը չորս անգամ արտացոլված է նշված փաստաթղթում, որի տակ դրված է նախագահ Ալիևի ստորագրությունը։ Հարցեր են առաջանում։ Ադրբեջանի ՊՆ-ն «վիճարկո՞ւմ է» հանրապետության առաջնորդի և զինված ուժերի գլխավոր հրամանատարի ստորագրությունը, թե՞ ռազմաքաղաքական ղեկավարությունը հրաժարվում է նրանից,  ինչ արձանագրվել  է Ղարաբաղում 44-օրյա պատերազմի արդյունքում։

Ի դեպ, Ալիևի ստորագրությամբ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի հիշատակման չորս դեպքերից մեկում խոսվում է «Լեռնային Ղարաբաղի տարածքի» մասին։ Դա փաստաթղթի դրույթն է (կետ 7), որը կարգավորում է չճանաչված հանրապետությունում փախստականների և ներքին տեղահանված անձանց իրենց տները վերադարձնելու հարցը:

Այո, Լեռնային Ղարաբաղը մինչ օրս չի ճանաչվել՝ որպես ինքնիշխան պետական կազմավորում, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Բայց դա Բաքվի կամ որևէ մեկի իրավունքը չէ պնդելու, որ նման «տերմին» գոյություն չունի, այլ կա միայն «Ադրբեջանի տարածք»։ Այնուհետև, ինչ վերաբերում է Երևանին և Ստեփանակերտին վերագրվող եռակողմ հայտարարության 4-րդ կետի խախտմանը։ Նրանում ամրագրված է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը տարածաշրջանում ծավալվում է՝ «հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»:

Թե կոնկրետ որտեղի հայկական զինված ուժերը, չի հստակեցվում։ Ակնհայտ է, որ այն ժամանակ խոսք էր գնում Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դուրսբերման մասին, այսպես կոչված, չճանաչված հանրապետության շուրջ անվտանգության գոտուց, որոնք մինչև 44-օրյա պատերազմի սկսվելը (2020թ. սեպտեմբերի 27) գտնվում էին հայկական կողմի վերահսկողության ներքո: Այս մասին են վկայում Պուտինի, Ալիևի և Փաշինյանի ստորագրությամբ փաստաթղթում արձանագրված հայկական ուժերի, մասնավորապես, Ադրբեջանի Քելբաջարի և Լաչինի շրջաններից նման դուրսբերման ժամկետները։

Ադրբեջանի իշխանությունների կողմից համաձայնագրի այս կետի լայն մեկնաբանությունը՝ նման եզրակացության տակ հասկանալու Հայաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի տարածքից, հակասում է տարածաշրջանում պատերազմը դադարեցնող փաստաթղթի տառին և ոգուն։

Հայաստանի զինված ուժերն այս տարի վերջնականապես կլքեն Լեռնային Ղարաբաղի տարածքը, քանի որ, ըստ մեր տվյալների, այդ հաշվով կա առանձին եռակողմ պայմանագիր՝ հենց որ ավարտվի զորակոչի և պայմանագրի ծառայությունը Հայաստանի այն զինծառայողների մոտ, որոնք 2020թ. նոյեմբերի 9-ի դրությամբ գտնվում էին Լեռնային Ղարաբաղի տարածքում: Հիշեցնենք, որ խաղաղապահ զորակազմը տարածաշրջանում տեղակայվել է 2020-ի աշնանը՝ ամենակարճ ժամկետում, անվտանգության նախապատերազմական գոտուց հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ (նախկին Ադրբեջանական ԽՍՀ յոթ շրջան, որոնցից երկուսը՝ Ֆիզուլիի և Աղդամի շրջանները, մասնակիորեն վերահսկվում էին հայկական կողմից): Այդ պատճառով Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումները, որն ընդունվել է գրեթե մեկուկես տարի անց՝ մատնանշելով եռակողմ հայտարարության 4-րդ կետի «խախտումը», ոչ մի քննադատության չեն դիմանում։

Ինչ վերաբերում է «Հայկական բանակի մնացորդների և Ադրբեջանի տարածքից հայկական անօրինական զինված կազմավորումների դուրսբերմանը», որի մասին ասվում է մերձկասպյան հանրապետության ռազմական գերատեսչության հայտարարության մեջ: Այն դրույթը, որ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի ունենա իր զինված ուժերը, պետք է վերացնի իր պաշտպանության բանակը, այլ ուժային կառույցները և զինաթափվի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների ստորագրությամբ փաստաթղթում չկա։ Ինչպես ասում են՝ «բացարձակ» բառից։ Հասկանալի է, որ Բաքուն «իր տարածքում անօրինական զինված կազմավորումների» տակ հասկանում է նաև առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները: Բայց սրանք նրա խնդիրներն են, որոնք չպետք է պարտադրվեն գործընկերներին գործող պայմանագրերով։ Եթե խոսենք դրանց խախտման մասին, ապա «լավագույն» օրինակը, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող Ասկերանի շրջանում և Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական զորքերի առաջխաղացումն է, դժվար է պատկերացնել: Եռակողմ հայտարարության մեջ հստակ գրված է, որ կողմերը մնում են 2020-ի նոյեմբերի 9-ի դրությամբ իրենց զբաղեցրած դիրքերում (համաձայնագրի 1-ին կետ): Բացառությամբ նախկին Ադրբեջանական ԽՍՀ վերոնշյալ շրջաններում հայկական ուժերի տեղակայման, որից դուրսբերումը, կրկնում ենք, ամրագրված էր առանձին ժամանակացույցով, որը վաղուց կատարված է հայկական կողմից։

Ինչո՞ւ Ադրբեջանը տապալեց հետպատերազմյան տարածաշրջանի իրավաքաղաքական բազան հենց հիմա: Դրան երեք հիմնական բացատրություն կա։

Առաջինը՝ Բաքուն շարունակում է տարածաշրջանում գործել Անկարայի հետ իր գործողությունների սերտ համակարգմամբ։ Թուրքիան ավանդաբար Ռուսաստանին ցուցադրում է սեփական «հաղթաթղթերը»՝ ընդարձակ տարածքում՝ Սև ծովից մինչև Հյուսիսային Սիրիա աշխարհաքաղաքական դիմակայության ցանկացած լուրջ սրման դեպքում։ Վերջին տարիներին սիրիական Իդլիբում ուժերի փխրուն հավասարակշռության պարբերական խափանումը դրա վառ ապացույցն է։

Այժմ, Մոսկվային և Կիևին որպես նրանց միջև «անփոխարինելի միջնորդ» պարտադրելու ակտիվ ջանքերի ֆոնին, Անկարան կրկին որոշեց հիշեցնել իր «հաղթաթղթերը», այս անգամ՝ Ղարաբաղում։

Երկրորդ բացատրությունն այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ստուգում են միանգամից մի քանի ռազմաքաղաքական ճակատներում գործելու՝ Ռուսաստանի հնարավորություններն ու ունակությունները։ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը, Բաքվի և Անկարայի պատկերացմամբ, ձգձգվել է ոչ Մոսկվայի օգտին։ Ուստի նրանց համար կարևոր է պարզել Հարավային Կովկասում իր շահերը պաշտպանելու Ռուսաստանի պատրաստակամության աստիճանը նույն վճռականությամբ, ինչ նա անում է Դոնբասի հանրապետություններում և ընդհանրապես Ուկրաինայում։

Խոստովանենք, որ այս օրերին աժող վրդովմունքով ենք կարդում Բաքվի մամուլը, ծանոթանում ադրբեջանական ինտերնետ-պարբերականներում հրապարակումներին, տեղ-տեղ՝ զզվանքով։ Այստեղ միապաղաղությունը, որի մասին հանկարծ որոշեց խոսել անդրկովկասյան հանրապետության պաշտպանության նախարարությունը, զուգորդված Ուկրաինայում Ռուսաստանի «ձախողման» համար Բաքվում չքողարկված հույսի համառ զգացումով, ուղղակի մոլեգնում է:

Վերջապես, Լեռնային Ղարաբաղում ստատուս-քվոյի տապալման՝ Ադրբեջանի ներկայիս ձգտման երրորդ բացատրությունը «2025 հեռանկարի» նախապատրաստումն է։ Այդ տարի լրանում է չճանաչված հանրապետությունում խաղաղապահների 5-ամյա գտնվելու ժամկետը։ Եվ արդեն ժամանակից շուտ Բաքուն սկսեց ցուցադրել, որ ինքը տրամադրված է, որպեսզի տարածաշրջանում ռուսական խաղաղապահության առաջին «հինգ տարին» վերջինը դառնա։ Ինքնին ուշագրավ է այն փաստը, որ ադրբեջանական կողմը վկայակոչում է եռակողմ հայտարարության 4-րդ կետի խախտումը, քանի որ այն պարունակում է դրույթ Լեռնային Ղարաբաղում ռուսական զորախմբի գտնվելու ժամկետի և դրա հնարավոր երկարաձգման կարգի մասին. երկարաձգում հերթական 5-ամյա ժամանակահատվածով, եթե համաձայնագրի կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: Իքս ժամից մոտ երեք ու կես տարի առաջ Բաքուն սկսեց հավակնություններ կուտակել Մոսկվայի դեմ  և պայմանավորվածությունների «խախտումների» վերաբերյալ փաստարկներ, որպեսզի նրա համար հարմար պահին կամ ձեռնտու լինի «վաճառել» համաձայնությունը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ մանդատի երկարաձգման վերաբերյալ, կամ հասնել նրան, որ նա հեռանա «իր տարածքից»:

Թվում էր, թե մնացած հարցերն ու հնարավոր թյուրըմբռնումները եթե ոչ՝ ամեն ինչում էին, բայց մեծամասամբ վերացան ընթացիկ տարվա փետրվարի 22-ին, երբ Ալիևը Կրեմլում Պուտինի հետ համատեղ արարողության ժամանակ իր մեկ այլ ստորագրություն էր դրել՝ այս անգամ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի տակ։ Եվ հիմա ահա Բաքվի նման հարձակողական պոռթկումը Լեռնային Ղարաբաղում՝ ռուս դաշնակցի խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, ավելին՝ Ուկրաինայի ուղղությամբ Ռուսաստանի շեղված ուշադրության ֆոնին…

Ադրբեջանցի գործընկերների գործողությունները տխրեցնող և միաժամանակ մտահոգիչ են։ Պայմանավորվածությունների ձախողման, բոլորովին վերջերս իրավաբանորեն ամրագրված դաշնակցության ոգուց շեղվելու միտումն ակնհայտ է։ Ուզում եմ հուսալ, որ դա ժամանակավոր բնույթ է կրում, և Բաքուն, ի վերջո, կվերադառնա Ղարաբաղում «գետնի վրա» ստանձնած պարտավորությունների խստիվ կատարմանը։ Ալիևը համարվում է բավական հազվագյուտ պետական գործիչներից մեկը, որը գնահատում է սեփական անունն ու հեղինակությունը, իր խոսքի քաղաքական գործիչն է։ Հուսանք, որ նման իրավիճակում կասկածելու նոր առիթներ այլևս չեն առաջանա։

Թարգմանեց Գ.Մ.-ն

Տեսանյութեր

Լրահոս