««Զանգեզուրի միջանցքը» նախագիծ է, որը մի կողմից փորձելու է սպասարկել Արևելք-Արևմուտք տրանսպորտային մեգա-նախագիծը` ապահովելով Թուրքիայի և Արևմտյան որոշ դերակատարների գերակշռող դիրքը եվրասիական տրանսպորտային ճարտարապետության մեջ, մյուս կողմից՝ պարալիզացնելով Իրանը, նաև Իրանի ներսում հրահրելով որոշակի քաղաքական գործընթացներ, փորձելու են դուրս մղել Իրանին համաշխարհային թատերաբեմից՝ որպես կարևոր խաղացողի»,- եզրափակեց Վահե Դավթյանը:
Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնել է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նրա հետ կժամանեն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Իրանցի բարձրաստիճան օրենսդիրը հայտարարել է, որ խորհրդարանն ու կառավարությունը լուրջ քայլեր են ձեռնարկում զինված ուժերի հզորացման ուղղությամբ՝ հավելելով, որ խորհրդարան կներկայացվի պաշտպանունակության ամրապնդման մասին օրինագիծ, հայտնում է Mehr-ը։
Հայաստանում պետք է օրենքն անցնի, մարդիկ պետք է օրենքով աշխատեն, ու երբ ՀՀ-ն դառնա օրինավոր երկիր՝ դառնալու է փոքրիկ դրախտավայր։ Այդ ժամանակ բոլորը վազելով գալու են։ Հիմա տեսնո՞ւմ եք՝ ՌԴ-ում, Ուկրաինայում ինչ է կատարվում։ Ո՞ւր են նայում այդ հայերը։ Մեծ մասը գնում են օտար երկրներ, բայց իրենց ապաստանը Հայաստանում է։ Հայաստանը եթե չլինի՝ սփյուռքը չկա։
ՌԴ և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել։
Պետդեպարտամենտը շաբաթ օրը հայտարարել է, որ դադարեցնում է Գազայի բնակիչների համար հյուրի կարգավիճակով բոլոր վիզաների տրամադրումը՝ սպասելով պատերազմից տուժած հատվածի անձանց ժամանակավոր բժշկական վիզաների տրամադրման գործընթացի «լիարժեք և մանրակրկիտ վերանայմանը»։
Չինաստանի հյուսիսային Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում գտվող ճամբարում օգոստոսի 16-ի երեկոյան տեղի ունեցած հեղեղի հետևանքով 8 մարդ զոհվել է, ևս 4-ն անհետ կորած են համարվում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպելու համար, հայտնել է Ելիսեյան պալատը։
Ալյասկայում ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովի ընթացքում ՌԴ նախագահ Վ. Պուտինը փոփոխություններ է կատարել հրամանագրում, որը թույլ կտա ամերիկյան Exxon Mobil նավթային ընկերությանը (XOM.N) վերադարձնել իր բաժնեմասը «Սախալին-1» նավթագազային նախագծում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պլանավորում է այցելել Միացյալ Նահանգներ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Դոնալդ Թրամփի հետ բանակցություններում աջակցելու համար, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Իշխանությունը գնալով դառնում է էլ ավելի անբարո, իշխանությունն՝ էլ ավելի անմրցունակ: ՀՀԿ-ն իր վրա պատասխանատվություն է վերցրել՝ գնալու Նիկոլին անվստահություն հայտնելու ճանապարհով…Ուիզում եմ կարծել, որ մեր ներընդդիմադիր հարաբերութունները վերականգնելի են: Եթե ընդդիմությունը իր մեջ չպահի կարմիր գծերը, ումի՞ց ի՞նչ եք ուզում»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց քաղհալածյալ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Զելենսկու խնդրանքով ես կմիանամ նրա հանդիպմանը ԱՄՆ նախագահի և եվրոպացի առաջնորդների հետ երկուշաբթի », – գրել է ֆոն դեր Լայենը։
Իրանի Միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին Հայաստանին կոչ է արել փարատել Իրանի Իսլամական Հանրապետության մտահոգությունը Բաքու-Երևան համաձայնագրի կապակցությամբ, որը կարող է հիմք դառնալ տարածաշրջանում ԱՄՆ-ի հետագա միջամտության համար, հայտնում է Mehr-ը։
Ուկրաինայում էլ հայտնել են օգոստոսի 17-ի գիշերը Ռուսաստանի կողմից տասնյակ անօդաչու թռչող սարքերով հարձակումների, ինչպես նաև «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռով հարվածի մասին։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Եմենի մայրաքաղաք Սանայի շրջանում էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտին հարվածելու մասին: Այս մասին ասվում է բանակի Telegram-ալիքում:
Իրանը ուշադիր հետևում է Կովկասում տիրող իրավիճակին, մենք չենք թերագնահատում որևէ հարց, Tasnim-ը մեջբերում է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքերը։
Ըստ Geostat-ի (Վրաստանի ազգային վիճակագրական ծառայություն) տվյալների՝ 2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին Վրաստանի արտաքին առևտրի շրջանառությունն ապրանքների գծով կազմել է 14,2 միլիարդ դոլար, ինչը 10,3%-ով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։
Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում վճռորոշ դերը ներկայումս խաղում են Միացյալ Նահանգները, այլ ոչ թե եվրոպացիները, և նրանք չպետք է գերագնահատեն իրենց: Այս մասին «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Միևնույն ժամանակ, Միավորված ազգերի կազմակերպությունը ողջունել է Իսրայելի կողմից այն փաստի ընդունումը, որ ապաստանը խիստ անհրաժեշտ է, և որ վրաններն ու կացարանով ապահովելու համար նախատեսված այլ պարագաները կրկին կթույլատրվեն Գազա մտցնել։
Ամերիկյան Fox News հրատարակությունը հրապարակել է ԱՄՆ առաջին տիկնոջ՝ իր ամուսնու՝ նախագահ Դոնալդ Թրամփի միջոցով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի պատճենը։ Ուղերձում նա կոչ է արել Ռուսաստանի նախագահին «պաշտպանել երեխաներին» և հաղթահարել ազգերի միջև եղած պառակտումները։
Սերբիայի Վալևո քաղաքում ցուցարարները ճայթռուկներ են նետել քաղաքապետարանի և իշխող Սերբական առաջադեմ կուսակցության գրասենյակի վրա: Ոստիկանությունը ձերբակալել է 18 մարդու:
Եռակողմ գագաթնաժողովը, որի շուրջ պայմանավորվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, կարող է տեղի ունենալ Եվրոպայում, շաբաթ օրը ենթադրել է Գերմանիայի առաջնորդը։
Անկախ այդ ամենից, ակնհայտ է, որ «Թրամփի ուղին» նվազեցնում է Ռուսաստանի ու Իրանի ազդեցությունը մեր տարածաշրջանում, քանի որ դրանով մատակարարման ճանապարհները շրջանցում են նրանց ուղիները։ Եթե ոչ այս պահին, հետագայում դա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հակազդեցության պատճառ կարող է դառնալ այս երկրների կողմից՝ իր տեսանելի ու անտեսանելի հետևանքներով հանդերձ։ Դեռ չենք խոսում Չինաստանի մասին, որի հետաքրքրությունները կապված են Մետաքսի ճանապարհի նախագծի հետ։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։
«Թուրքիայի վիճակագրական կոմիտեն» (TÜİK) հրապարակել է «Կյանքից մարդկանց գոհունակության մասին հետազոտության» արդյունքները:
CBS-ի դիվանագիտական աղբյուրները պատմել են Դոնալդ Թրամփի՝ եվրոպացի առաջնորդների և Զելենսկու հետ հեռախոսազրույցների բովանդակության մասին, որը նա արել է Պուտինի հետ զրույցից հետո։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրել է սահմանային ծառայության մի շարք զինծառայողների։ Պաշտոնական հաղորդագրության մեջ հղում է արվում «պետական սահմանի պաշտպանության, տարածքային ամբողջականության պահպանման և առաջադրանքների կատարման գործում ցուցաբերած գերազանցությանը»։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ հանդիպումն ընդհանուր առմամբ կարելի է գնահատել դրական՝ առանց բեկումների, ինչը կարելի էր սպասել։ Ըստ նրա, արդեն առաջընթաց է, որ չեղան կոշտ հայտարարություններ, և կողմերն ընդհանուր առմամբ ընդգծեցին, որ շարունակելու են խոսակցությունը։
Նման հայտարարություն է արել «Ոտքի ել, Ֆրանսիա» աջակողմյան կուսակցության առաջնորդ, Ֆրանսիայի նախագահի նախկին թեկնածու Նիկոլյա Դյուպոն-Էնյանը` մեկնաբանելով Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքները։