Վրաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերվել «նոր էջից». Կալաձե

Մայրաքաղաքի քաղաքապետ, «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղար Կախա Կալաձեի հայտարարությամբ՝ ինքը դրական սպասելիքներ ունի ԱՄՆ պատվիրակության սպասվող այցի հետ կապված։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Լրատվամիջոցների հետ զրույցում նա նշել է, որ Վրաստանը պատրաստ է երկու երկրների միջև հարաբերությունները սկսել «նոր էջից», սակայն դա անպայման պետք է լինի երկկողմանի։

«Ունեմ լավատեսական սպասելիքներ, ինչը հիմնավորվում է վարչապետ Իրակլի Կոբախիձեի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցով, հնչեցված ուղերձներով և այլն։ Հետևաբար, սպասենք։ Մենք պատրաստ ենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները սկսվեն նոր էջից։ Մեզ համար կարևոր են բարեկամությունը, ռազմավարական գործընկերությունը և, որ ամենակարևորն է, այդ ամենը պետք է լինի երկկողմանի», — հայտարարել է Կախա Կալաձեն։

Նշենք, որ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլիի փոխանցմամբ՝ ապրիլին ԱՄՆ-ից Վրաստան կժամանի մի խումբ, որը կուսումնասիրի երկրում ընթացող գործընթացները։ Մախաշվիլիի խոսքով՝ ամերիկյան կողմի հետ յուրաքանչյուր հանդիպմամբ Վրաստանի իշխանությունները փորձում են վերականգնել հարաբերությունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930