Իրանը չի վախենում Թրամփի սպառնալիքներից․ Թեհրանն արձագանքել է ԱՄՆ նախագահի հայտարարությանը
Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թեհրանի հասցեին հնչեցված վերջին սպառնալիքներին, հայտարարել է, որ իր երկիրը չի վախենում ԱՄՆ նախագահից. հայտնում է Aljazeera-ն՝ վկայակոչելով Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի խոսքերը։
«Իրանը չի վախենում Թրամփի սպառնալիքներից։ Իրանի քաղաքակրթությունը հաղթահարել է հազարամյակներ շարունակ իր թշնամիների «մոլորությունները»։ Մեր պատասխանը թշնամու դաժանության դեմ անսասան կանգնելն է և իրանական ազգի ներքին ուժի վրա հույս դնելը»,-ասել է Մոհամմադ Ռեզա Արեֆը։
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին սպառնացել էր երկիրը պատժիչ հարվածների ենթարկել, եթե Թեհրանը չհամաձայնի Հորմուզի նեղուցը վերաբացելու իր պահանջների հետ։ Թրամփը, մասնավորապես, սպառնացել էր վերացնել իրանական ողջ քաղաքակրթությունն իր հետ համաձայնության չգալու դեպքում։



