ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարողացել Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ բանաձև ընդունել
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի կարողացել Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ Բահրեյնի առաջարկած բանաձևն ընդունել. հաղորդում է Al Jazeera-ն։
Կատարի հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Չինաստանը և Ռուսաստանը վետո են դրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին։
Երկու երկիր՝ Ռուսաստանը և Չինաստանը, դեմ են քվեարկել, 11-ը՝ կողմ, ևս երկուսը՝ ձեռնպահ։



