Օգոստոսի 9–ի երեկոյան կարող է սկսվել միջին ուժգնության մագնիսական փոթորիկ, որը կարող է ձգվել գրեթե ամբողջ շաբաթ օրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիայի կայքում ներկայացված ժամանակացույցը:
Վերջերս պլաստիկի աղբի մասնիկներ են հայտնաբերվել Մարիանյան իջվածքի հատակին և Էվերեստ լեռան գագաթին, ուր դրանք հասել են քամու, տեղումների և խորքային հոսանքների միջոցով:
Թուրքիայում շարունակվում են ինտերնետի սահմանափակումները մի շարք կայքերի վրա։ Վերջին մեկ ամսում Թուրքիան արգելափակել է Instagram-ի, Wattpad-ի և Roblox-ի հասանելիությունը։
Իսրայելն այն վիճակում չէ, որ կարողանա պատերազմել Իրանի հետ. նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Բաղերին:
Եվրահանձնաժողովը Մեքսիկայի իշխանություններին կոչ է արել ձերբակալել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին, եթե նա հոկտեմբերի 1-ին մասնակցի Մեքսիկայի նորընտիր նախագահ Կլաուդիա Շայնբաումի երդմնակալության արարողությանը։ Դրա մասին Euractiv-ին տված մեկնաբանությունում ասել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը և նրա դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսը սեպտեմբերի 10-ին կհանդիպեն հեռուստաբանավեճի ժամանակ։ Դրա մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը։
Ըստ Copernicus ծառայության՝ «ավելի ու ավելի հավանական է դառնում, որ 2024 թ. ամենատաք տարին կդառնա դիտարկումների ողջ պատմության ընթացքում»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է գրականության մեջ թմրանյութերի քարոզչությունն արգելող դաշնային օրենքը, որը նաև սահմանում է «հակաթմրանյութային քարոզչություն» հասկացությունը, համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում:
Ավելի քան տասը խաղաղ բնակիչ է զոհվել, երբ Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) գնդակոծել են Գազայի հատվածի կենտրոնական Ալ Բրիջ ճամբարի բնակելի թաղամասը։
Ռուսաստանի Կուրսկի մարզում օգոստոսի 7-ց սկսած արտառոց իրավիճակ է: Արդեն գործնականում բոլոր ընթերցողներին է հայտնի, որ Կուրսկի մարզում տեղի է ունեցել ՌԴ սահմանի ճեղքում և ուկրաինական զինուժի ստորաբաժանումները ՌԴ տարածքում շարժվել են մի քանի կմ առաջ, գրավել բնակավայրեր և կարևոր նշանակության օբյեկտներ, մասնավորապես Սուջայի գազաբաշխիչ կայանը, որը գլխավոր կետն է Ուկրաինայի տարածքով գազի տարանցման ճանապարհին:
«Հիմա բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ մինչև նոյեմբեր որևէ պայմանագիր ստորագրվի. Նախապես նշեմ, որ դա չի լինելու խաղաղության պայմանագիր, լինելու է միջանկյալ պայմանագիր, որտեղ նշված կլինեն ապագա պայմանագրի հիմնական սկզբունքները»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը՝ ընդգծելով՝ Ալիևը շահագրգռված չէ որևէ փաստաթուղթ ստորագրել, բայց դա պետք է ԱՄՆ-ին:
Միավորված ազգերի կազմակերպությունն (ՄԱԿ), անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում տեղի ունեցող ռազմական գործողություններին, բոլոր կողմերին կոչ է արել գործել պատասխանատու կերպով և ապահովել խաղաղ բնակչության պաշտպանությունը։
2018-ին թուրքական առաջատար պաշտպանական կապալառու Aselsan-ը Բաքվի հետ համաձայնագիր է ստորագրել կապի միջոցների համատեղ արտադրության մասին։ Նմանապես, Turkish Aerospace Industries-ը (IAI) նույն տարվա սեպտեմբերին համագործակցության արձանագրություն է ստորագրել Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի (AMEA) հետ՝ միավորելու ջանքերը պաշտպանության և ավիացիայի ոլորտներում:
ՀՀ արտգործնախարարությունը երեկ արձագանքել է Ալիևի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեգովի այն հայտարարությանը, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձ համաձայնությամբ որոշել են հանել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին կետը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագծից և տեղափոխել քննարկումն ավելի ուշ փուլ։
Ռուսաստանն ու Չինաստանը քննարկել են համագործակցության ակտիվացումը՝ տիեզերքում գործողությունների անվտանգությունն ապահովելու նպատակով։
«ԱԳՆ-ն չհերքեց, որ Ադրբեջանը, որպես խաղաղության փաստաթղթի ստորագրման նախապայման՝ ուղղակի պարտադրում է, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը: Ադրբեջանի պաշտոնյան հստակ ասում է, որ առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության՝ 100 տարի էլ անցնի՝ խաղաղության որևէ պայմանագիր չի կնքվելու, որովհետև իրենց պետք են հստակ երաշխիքներ, որ որևէ հաջորդ իշխանություն չի գալու և այն չի չեղարկելու: Մենք տեսնում ենք, որ այսօր ԱԳՆ-ն ինչի մասին ասես՝ խոսել է, բացի այն ուլտիմատումից, որ ՀՀ Սահմանադրությունն Ադրբեջանի պահանջով պետք է փոխվի»։
Փարիզի 17-րդ շրջանի քաղաքապետ Ժոֆրուա Բուլարը քաղաքային այգում օգոստոսի 8-ին հյուրընկալել է Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, Օլիմպիական խաղերի մեդալակիր ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին և Մալխաս Ամոյանին:
Հուլիսին Բայդենը հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու մասին։
Իրանական լրատվամիջոցները երեկ հաղորդել էին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի մասին, որի ժամանակ Իրանի նախագահը նշել է, որ իր երկրի հիմնական սկզբունքներից է համարում պատերազմից խուսափելը և համաշխարհային խաղաղության ու անվտանգության հաստատումը, սակայն երբեք չի լռի իր շահերի և անվտանգության ոտնահարման դեպքում: Այսինքն, ինչպես հայտարարել է Փեզեշքիանը, ավելի ուշ նաև՝ […]
Եվրոպայում գազի գինը, Ռուսաստանից Ուկրաինայի տարածքով տարանցման հետ կապված մտահոգությունների ֆոնին, 2023 թվականի դեկտեմբերի 8-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 450 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց։
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի երեք համերգները Վիեննայում չեղարկվել են այն բանից հետո, երբ Ավստրիայի կառավարությունը հաստատել է, որ դրանց ընթացքում հարձակումներ էին պլանավորվում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Բուլղարիայի էներգետիկայի նախարար Վլադիմիր Մալինովը և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հանդիպել են Ստամբուլում՝ «Botaş»-ի հետ համաձայնագրի վերանայման բանակցությունների նոր փուլ սկսելու նպատակով։
Հնդկական առաջին «Akash–1S» զենիթահրթիռային համալիրները մինչև այս տարեվերջ կհասնեն Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է «Indian Defence Research Wing»–ը։
Բողոքի ակցիաների ընթացքում ամբողջ երկրում ձերբակալվել է ավելի քան 400 մարդ, տուժել են իրավապահ մարմինների տասնյակ աշխատակիցներ, հրկիզվել են մի քանի խանութներ, ոստիկանական տեղամասեր ու ավտոմեքենաներ։
Դա հին խնդիր է, սակայն կա հնարավորություն՝ առաջ գնալու համար։ Կան քաղաքական ծախսեր, որ մենք՝ առաջնորդներս, երբեմն վճարում ենք, երբ համարում ենք ճիշտ՝ առաջ գնալու համար, ու միշտ չէ, որ ժողովուրդը համաձայն է այդ որոշումների հետ: Թուրքիան դրական ազդակ է ուզում, ինչը կարող է քաղաքական տանիք դառնալ արձանագրությունների վավերացման հարցում առաջ գնալու համար։ Խնդրում եմ ազդակ ուղարկել, թե Դուք համարո՞ւմ եք, որ կա նման հնարավորություն՝ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման ուղղությամբ առաջ գնալու համար: Խնդրում եմ անկեղծ ասել՝ նման հնարավորություն կա՞, թե՞ չկա
Իշխանությունները նման միջադեպերի պատճառ են համարում գերբեռնվածությունը և վատ տեխնիկական սպասարկումը։
Ստամբուլի քաղաքապետարանի և Թուրքիայի օլիմպիական կոմիտեի համագործակցությամբ Փարիզի նորաձևության թանգարանում՝ «Palais Galliera»-ում բացվել է «Ստամբուլի տունը»։
Այս թեմային անդրադարձա,որպեսզի որոշ հակապետական ու ապազգային արարածեր հասկանան, որ պետության անվտանգության ապահովումն ու միջպետական հարաբերությունները լայվերով ու հեծանիվ քշելով չի լինում:
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, ի պատասխան ռուս-վրացական 2008 թվականի օգոստոսյան պատերազմի մասին հարցի, ասել է, որ Ռուսաստանն ապօրինաբար է ներխուժել Վրաստան։
Բանգլադեշում նշանակվել է ժամանակավոր կառավարություն, որի ղեկավար է նշանակվել Նոբելյան մրցանակակիր 84-ամյա Մուհամադ Յունուսը։