Նավթային օբյեկտները բնականոն աշխատում են. Mehr
Իրանի Խարկ կղզու կարևորագույն ենթակառուցվածքները չեն տուժել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումից. ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr-ը։
Նավթային օբյեկտները բնականոն աշխատում են։
«Առավոտյան և կեսօրին Խարկ կղզու ուղղությամբ իրականացված հարձակման ընթացքում նավթային օբյեկտներից ոչ մեկին հարված չի հասցվել։ Դրանք բոլորն աշխատում են լիարժեք։ Հարձակում եղել է ռազմական թիրախների և ՀՕՊ-ի վրա», – նշել է գործակալությունը։



