«Երեկվանից Իրաքում Թուրքիայի դեմ բողոքի փողոցային գործողություններ են տեղի ունենում․․․»․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ՝ հուլիսի 20-ին, Իրաքյան Քրդստանի Դահուկ շրջանում գտնվող Զախո զբոսաշրջային կենտրոնը ռմբահարվել է Թուրքիայի զինված ուժերի կողմից։ Առնվազն 9-ը հոգի (այդ թվում՝ երեխաներ և կանայք) զոհվել են։

Երեկվանից Իրաքում Թուրքիայի դեմ բողոքի փողոցային գործողություններ են տեղի ունենում, Թուրքիային պաշտոնապես մեղադրել է նաև Իրաքի կառավարությունը և Իրաքի շիաների առաջնորդ Մուքթադա ալ-Սադրը։

Թուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնապես նշել է, որ իրենք կապ չունեն, բայց պատրաստ են միասին հետաքննեն տեղի ունեցածը։

Այս ամենը՝ Իրաքի սուվերեն տարածքում, որտեղ արդեն մի քանի տարի է՝ Թուրքիան փաստացի օկուպացրել է բազմաթիվ բնակավայրեր՝ չնայած միջազգային սահմաններին ու պարտավորություններին։

Կից քարտեզում Իրաքի հյուսիսում թուրքական բազաներն են»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031