«Չի բացառվում, որ Թեհրանն առաջիկայում լուրջ ներդրումներ կատարի Սյունիքում և փորձի հավասարակշռել անվտանգային դիսբալանսը». Աբրահամ Գասպարյան

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի քանի կարևոր ընդգծում.

1- Սյունիքի և Սիրիայի հարցերում Իրանի հայեցակարգային դիրքորոշումն ակնկալելի էր՝ հաշվարկված, օբյեկտիվ և սկզբունքային:

2- Արցախի հարցում Թեհրանի ուղերձը նույնպես պրագմատիկ է, բայցև՝ Մոսկվային ուղղված կարևոր զգուշացմամբ՝ անկախ փաստից՝ կմնաս Արցախում, թե ոչ, թուրանականության գոտու կառավարման փաթեթը չեմ վստահի ոչ մեկին: Չի բացառվում, որ Թեհրանն առաջիկայում լուրջ ներդրումներ կատարի Սյունիքում և փափուկ ուժով փորձի հավասարակշռել անվտանգային դիսբալանսը:

3- Իրանի ուղերձը հավասարապես ուղղված էր՝ Հայաստանում իր շահերն ամբողջությամբ չգիտակցող Ռուսաստանին, ախոյան թուրքիային և Հայաստանի կոլաբորացիոնիստական անուղեղ իշխանությանը:

4- Զուգահեռ՝ Հայաստանի ԱԽՔ-ը (գերագույն խեղվածի դրածոն) ադրբեջանին ու թուրքիային (որոնց հաճոյանալու համար ոչինչ չի խնայում) ուղերձ է հղում, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից և մեղավոր չէ թեհրանյան բանակցության արդյունքների համար…կարծես ներողություն խնդրի թշնամուց ու ասի՝ մենք այդ ամբողջը համաձայնեցրել ենք Մոսկվայի, Բրյուսելի ու Վաշինգտոնի հետ, ուզում էինք Սյունիքը տալ, այդ Իրա՛նն է խանգարում…

ՀԳ- Սեղանի թենիսի շարիկից ոչնչով չեք տարբերվում: Տհասնե՛ր»:

Տեսանյութեր

Լրահոս