Բաժիններ՝

ԱՄՆ-ի Կոնգրեսում կարծում են, որ Ուկրաինայի նկատմամբ հետաքրքրությունը ժամանակի ընթացքում կարող է դադարել

ԱՄՆ-ի Կոնգրեսում Ուկրաինայի նկատմամբ հետաքրքրությունը ժամանակի ընթացքում կարող է դադարել ուկրաինացի զինվորականների խոշոր հաջողությունների բացակայության ֆոնին: Հուլիսի 20-ին այս կարծիքն է հնչեցրել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի գործերի կոմիտեի հետախուզության եւ հատուկ գործողությունների ենթակոմիտեի ներկայացուցիչ Ռուբեն Գալիերոն՝ հանդես գալով ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանգում Ասպենի ինստիտուտի անվտանգությանը նվիրված ամենամյա համաժողովում:

«Առաջնորդային հատկանիշները, որոնք դրսեւորեց (ԱՄՆ-ի նախագահ Ջո) Բայդենը, կարեւոր դեր խաղացին միավորելու համար Կոնգրեսն Ուկրաինային աջակցելու հարցում,- նշել Է Գալիերոն:- Բացի դրանից, Կոնգրեսի կողմից աջակցության պահպանման գործում որոշակի նշանակություն ունեցավ ուկրաինացի խորհրդարանականների, ուկրաինական սփյուռքի, անձամբ (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկիի, նրա կնոջ մասնակցությունը, որը ելույթ ունեցավ երեկ»:

«Այժմ մենք լսում ենք այն մասին, թե անհրաժեշտ է շարունակել աջակցել Ուկրաինային: Եթե պահպանենք աջակցությունը, նրանք կկարողանան տոկալ եւ հակահարված տալ: Բայց ես վախենում եմ, որ ժամանակի ընթացքում, եթե մենք չտեսնենք խոշոր հաղթանակներ, Կոնգրեսի շատ անդամներ (…) կզգան, որ ամեն ինչ ընթանում է ոչ այնպես, ինչպես հարկն է, եւ աստիճանաբար նրանց հետաքրքրությունը կդադարի»,- նշել է օրենսդիրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս