Չինաստանում տարերային աղետներից վնասն առաջին կիսամյակում գերազանցել է 13 միլիարդ դոլարը
Այս տարվա առաջին կիսամյակում Չինաստանի ուղղակի տնտեսական վնասը տարբեր տարերային աղետներից կազմել է մոտավորապես 88,8 միլիարդ յուան (շուրջ 13,2 միլիարդ դոլար ): Հուլիսի 21-ին այս տվյալները մամուլի ասուլիսում ներկայացրել է ՉԺՀ-ի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ընդհանուր առմամբ տարերային աղետներն անցյալ ամսին խախտել են 39,1 միլիոն մարդու բնականոն կայնքը: Երկրի տարբեր տարածաշրջաններն ամենից խիստ տուժել են ապրիլի ձնաբուքերից, հեղեղումներից, երկրաշարժերից և անտառային հրդեհներից: Հիշյալ ժամանակահատվածում տարերային աղետների հետևանքով զոհվել կամ անհայտ կորել է 178 մարդ: Տուժած շրջաններից արտակարգ ծառայությունները տարհանել են ավելի քան 1,28 միլիոն բնակչի: Տարերային աղետներն ամբողջ Չինաստանում ավերել են շուրջ 18 հազար բնակելի կառույց:
Ամբողջ անցյալ տարի, պաշտոնական տվյալների համաձայն, տարերային աղետների հետևանքով զոհվել կամ անհայտ կորել է 867 մարդ, ևս ավելի քան 100 միլիոնն այս կամ այն չափով տուժել է: Աղետի գոտիներից արտակարգ ծառայությունները 2021 թվակնին տարհանել են ավելի քան 5,73 միլիոն մարդ: Ուղղակի տնտեսական վնասը գերազանցել է 334 միլիարդ յուանը (49,8 միլարդ դոլարը), հաղորդել է ՏԱՍՍ-ը: