ԱՄՆ-ի պատժամիջոցները խնդիրներ են ստեղծում Հարավային Ասիայի աղքատ երկրների համար
ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները «ֆինանսական եւ քաղաքական խնդիրներ են ստեղծում ավելի աղատ երկրների համար, այդ թվում Հարավային Ասիայում»: Այս տեսակետն է շարադրված հուլիսի 20-ին Հոնկոնգի South China Morning Post առաջատար թերթում հրապարակված հոդվածում:
Հոդվածի հեղինակ Անանդ Կումարը նշում է, որ հակառուսական պատժամիջոցները «հարուցել են ոչ միանշանակ արձագանք» եւ հավանության չեն արժանացել ՄԱԿ-ի, Չինաստանի եւ շատ այլ երկրների կողմից:
«Արդյունքում պատժամիջոցները հիմնականում սահմանվել են ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից, մինչդեռ ինչպես սպասվում է, մյուս պետությունները կկատարեն այդ սահմանափակումները կամ իրենք էլ կենթարկվեն պատժամիջոցների»,- գրում է հեղինակը:
«Ռուսասանի դեմ պատժամիջոցները կարող են երկսայրի սուր լինել: Թեեւ դրանք կոչված են տնտեսական վնաս պատճառելու Մոսկվային, դրանք նաեւ ազդեցություն են գործում Եվոպայի երկրների վրա, ներառյալ ԱՄՆ-ի դաշնակիցների վրա, որոնք խիստ կախված են Ռուսաստանի նավթից եւ գազից»,- աշված է հրապարակման մեջ:
«Այդ պատժամիջոցները նաեւ հավանության չեն արժանանում աշխարհի մյուս երկրներում, առանձնապես Հարավային Ասիայում: Տարածաշրջանի որոշ երկրներ հանդես են գալիս պատժամիջոցների դեմ, քանի որ վերջին հաշվով դրանք կարող են սպառնալիք ներկայացնել իրենց գոյատեւմանը»,- ասված է հոդվածում:
Հեղինակի կարծիքով՝ տնտեսական ճգնաժամը Շրի Լանկայում, որը սաստակցել է սննդամթերքի եւ վառելիքի գների աճով հակառուսական պատժամիջոցների ֆոնին, «տագնապ է հարուցել Հարավային Ասիայի ամբողջ տարածաշրջանում»:
Լրագրողը նշում է, դեպի ճգնաժամ է սահում նաեւ Պակիստանը, որը պայքարում է տնտեսության անհմուտ կառավարման հետեւանքների դեմ եւ ավելի ու ավելի շատ վարկեր է վերցնում: Դժվարություններ են կրում նաեւ Նեպալի եւ Բանգլադեշի տնտեսությունները:
«Հնդկաստանը բացառությոն չէ այս ամենից: Տնտեսությունն անխափան գործելու համար Նյու Դելին պետք է ներմուծի ածխաջրածիններ, իսկ Հնդկաստանը դյուրազգաց է նավթի գների փոփոխությունների նկատմամբ»,- նշում է հեղինակը:
Դրա հետեւանքով երկիրը մեծացրել է Ռուսաստանից էներգակիրների ներմուծումը, քանի որ շատ շրջաններում էլեկտրաէներգիայի պակաս է դիվտում:
Նյու Դելին նաեւ Մոսկվայից խիստ կախված է սպառազինություների առումով:
«Հնդկաստանն իրեն չի կարող թույլ տալ կուրորեն հետեւել Արեւմուտքին Ռուսաստանի դեմ այդ պատժամիջոցների հարցում, հատկապես երբ նրա մրցակից Չինաստանն անտեսում է այդ նույն պատժամիջոցները»,- ամփոփել է հեղինակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: