
Չավուշօղլուն ու Բայրամովը քննարկել են Հարավային Կովկասի վերջին զարգացումները

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը, հղում անելով Թուրքիայի արտգործանախարարությանը, նշում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են թուրք-ադրբեջանական հարաբերությունները և վերջին զարգացումները Հարավային Կովկասում:
Ուշագրավ է, որ արտգործնախարարների հեռախոսազրույցը կայացել է երեկ Թեհրանում ՌԴ-ի, Թուրքիայի ու Իրանի նախագահների հանդիպումից մեկ օր անց: