Մեծ Բրիտանիան առաջիկա շաբաթներին մտադիր է նոր խմբաքանակի զենք ուղարկել Ուկրաինա
Մեծ Բրիանիան առաջիկա շաբաթներին պլանավորում Է Ուկրաինա ուղարկել տասնյակ հրանոթներ, 1600 միավոր հակատանկային զենք, ինչպես նաեւ 50.000 հրանոթային արկ:
Հուլիսի 21-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին: Ավելի վաղ հունիսին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթի մասին՝ 1 միլիարդ ֆունտ ստեռլինգի (1,2 միլիարդ դոլարի) չափով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: