Բայդենի պաշտպանության մակարդակը 19 ամսում իջել է մինչև ամենացածր ցուցանիշը
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հասարակական պաշտպանության մակարդակն ընթացիկ շաբաթում իջել է մինչեւ 36 տոկոս, ինչը դարձել է ամենացածր ցուցանիշը Սպիտակ տանը նրա գտնվելու 19 ամսվա ընթացքում: Այս մասին են վկայում Reuters գործակալության եւ Ipsos սոցիոլոգիական ծառայության կատարած հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հուլիսի 20-ին:
Համազգային հետազոտության արդյունքների համաձայն՝ Բայդենի վականիշը նվազել է 3 տոկոսային կետով մեկ շաբաթ առաջ արձանագրված 39 տոկոսի համեմատւթյամբ:
Ըստ որում նախագահի աշխատանքին հավանություն չի տալիս ամերիկացիների 59 տոկոսը:
Դեմոկրատական կուսակցությունում Բայդենի պաշտպանության մակարդակը, ինչպես նշում է Reuters-ը, նույնպես իջել է:
Անցյալ շաբաթ այն կազմել էր 74 տոկոս, իսկ այժմ իջել է մինչեւ 69 տոկոս: Հանրապետական կուսակցության ներկայացուցչների թվում նախագահի գործունեությանը հավանություն է տալիս սոսկ 11 տոկոսը:
Հունիսին Սպիտակ տան ղեկավարի ուղեգծին հավանություն է տվել ամերիկացիների 39 տոկոսը, մինչդեռ 47 տոկոսը դրան «վճռականորեն հավանություն չի տվել»: Բայդենի ժողովրդականությունը տուժել է գնաճի կտրուկ բարձրացումից, որը հունիսին հասել է տարեկան հաշվարկով 9,1 տոկոս 40-ամյա առավելագունյին:
Հարցումը կատարվել է հուլիսի 18-ին եւ 19-ին առցանց ռեժիմով ԱՄՆ-ի ամբողջ տարածքում: Դրան մասնակցել է 1003 չափահաս ամերիկացի, այդ թվում 437 դեմոկրատներ եւ 377 հանրապետականներ: Սխալանքի մոտավոր մակարդակը կազմում է 4 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: