Բաժիններ՝

Իրաքը մտադիր է դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ Թուրքիայի կողմից երկրի հյուսիսում գտնվող զբոսաշրջային վայրի գնդակոծման հարցով

Իրաքի կառավարությունը մտադիր է դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ թուրքական կողմից հանրապետության հյուսիսում գտնվող զբոսաշրջային վայրի գնդակոծության վերաբերյալ, որի հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ։ Այս մասին տեղեկանում ենք Իրաքի ԱԳՆ կողմից տարածված հայտարարությունից:

Հայտարարության մեջ նշվում է,որ Իրաքի կառավարությունը խստորեն դատապարտում է Զախուի զբոսաշրջային վայրի գնդակոծումը և, որ իշխանությունները պատրաստվում են դիվանագիտական պատասխան քայլեր ձեռնարկել բարձր մակարդակով, սկսած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դիմելուց:

Պաշտոնական Բաղդադը կարծում է, որ Անկարայի գործողությունները երկրի ինքնիշխանության և միջազգային իրավունքի խախտում են, ինչպես նաև վտանգ են ներկայացնում խաղաղ բնակչության անվտանգության համար։

«Թուրքիայի կողմից Դահուք նահանգի հրետակոծությունը, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են մեր քաղաքացիները, արժանի է դատապարտման, երկրի ինքնիշխանության խախտում է և ազգային անվտանգության սպառնալիք»,- Twitter-ի իր միկրոբլոկում գրել էր Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը։

Հուլիսի 20-ին թուրքական հրետանու կողմից Դահուք նահանգում (Իրաքյան Քրդստանի մաս.-խմբ.) զբոսաշրջային վայրի գնդակոծության հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ, ևս 22-ը վիրավորվել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս