ԵՄ-ն 477 միլիարդ եվրո է հատկացնում մշակույթի որորտի զարգացմանը
Եվրամիությունը համախառն ներքին արդյունքի գրեթե 4 տոկոսը կամ 477 միլարդ եվրո է հատկացնում Միությունում մշակույթի ոլորտի զարգացմանը, որտեղ գործի է դրված 8 միլիոն մարդ, ավելի շատ, քան ավտոմոբիլային արդյունաբերության մեջ:
Այդ մասին հուլիսի 21-ին հայտնել է նորաստեղծությունների, մշակույթի, կրթության եւ երիտասարդության գործերի եվրակոմիսար Մարիա Գաբրիելը Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսի համավարակը ցուցադրեց թանգարաններին եւ մշակույթի մյուս հիմնարկություններին օգնություն ցույց տալու անհրաժեշտությունը սահմանափակումների ադապտացման եւ թվային տեխնոլոգիաների անցման գործում: Եվրոպայի հիմնադրամները 10 միլիարդ եվրո են տրամադրել այդ բնագավառում տաբեր ծրագրերի համար, այդ թվում Բելգիայի Գեղեցիկ արվեստների կենտրոնի թվայնացման, ինչպես նաեւ Չեխիայի արվեստի գործիչների համար դրամշնորհների նպատակով:
60 տոկոսով՝ մինչեւ 2,4 միլիարդ եվրո աճել է «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի ֆինանսավորումը, որը նպատակաուղղված Է ԵՄ-ի երկրների մշակութային համագործակցության զարգացմանը: Հունիսին Բրյուսելը գործի դրեց մշակութային ժառանգության համատեղ «ամպը»՝ եվրոպական գանձերի պահպանման համար՝ 110 միլիոն եվրո բյուջեով: Նախագիծը միավորում է գիտնականների համակարգողների, արխիվիստների եւ վերականգնողների Եվրոպայից եւ նրանց Է տրամադրում տեխոլգիաներ ցուցանմուշների եւ արվեստի ստեղծագործությունների հետազոտությունների թվայնացման համար:
Գաբրիելի խոսքով՝ մշակույթը դառնում է նաեւ կարեւոր «դիվանագիտական միջոց»:
«Եթե մենք պատշաճ ուշադրություն չնվիրենք արվեստի օժանդակությանը, չենք կարող լուծել ամենաբարդ հասարակական խնդիրներից որոշները»,- կարծում է եվրակոմիսարը. հաղորդել է ՏԱՍՍ-ը: