
Հիմա այն ժամանակն է, երբ Ռուսաստանի ավերիչ պատերազմը պետք է և կարելի է դադարեցնել. Զելենսկին՝ G20-ի մասնակիցներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բալիում G20-ի գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում կոչ է արել վերջ տալ Ռուսաստանի ավերիչ պատերազմին։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը:
«Ես համոզված եմ, որ հիմա այն ժամանակն է, երբ Ռուսաստանի ավերիչ պատերազմը պետք է և կարելի է դադարեցնել»։
Ելույթ ունենալով գագաթնաժողովում՝ Զելենսկին ասել է, որ Մինսկ-3 (նկատի ունի Մինսկյան պայմանավորվածությունները-Խմբ.) չի լինելու։
«Մենք թույլ չենք տա Ռուսաստանին սպասել և հզորանել իր ուժերը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Անդրադառնալով Ուկրաինայի Զապորոժիե ատոմակայանում շարունակվող մարտերին՝ Զելենսկին ասել է, որ ոչ ոք իրավունք չունի աշխարհին շանտաժի ենթարկել միջուկային աղետով, և որ Ռուսաստանը ատոմակայանը վերածել է «ռադիոակտիվ ռումբի, որը կարող է ցանկացած պահի պայթել»։