Բաժիններ՝

Չինաստանը հանդես է եկել Մեծ 20-յակից Ռուսաստանին դուրս մղելու դեմ

Չինաստանը հանդես է եկել G20-ից և մյուս միջազգային հարթակներից Ռուսաստանին դուրս մղելու դեմ: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարար Վան Ին՝ Մեծ 20-յակի երկրների գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ երկկողմ հանդիպման սկզբում:

«Շատ ուրախ եմ, որ Դուք անձամբ մասնակցում եք G20-ի գագաթնաժողովին` Ռուսաստանը ներկայացնելով գագաթնաժողովում: Դա շատ փառավոր առաքելություն է: Մենք աջակցում ենք Ռուսաստանի արժանի դերը «Մեծ քսանյակում» և մյուս միջազգային հարթակներում: Կարծում ենք, որ ոչ ոք իրավունք չունի վերցնել բազմակողմ ձևաչափերի շրջանակներում Ռուսաստանի մասնակցության բանական իրավունքը», – ասել է Վան Ին:

Նա նշել է, որ մտադիր է Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ քննարկել է «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կայուն դինամիկայի պահպանման ուղղությամբ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930