Բանգլադեշում առնվազն 17 մարդ է զոհվել ավտոբուսի եւ միկրավտոբուսի ճակատային բախման հետեւանքով:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեջլիսում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է սենատորների՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու կոչին՝ ուղղված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ Աքարը նշել է, որ երբ գալիս են մարտ և ապրիլ ամիսները, այդ հարցն օրակարգում է հայտնվում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սուեզի ջրանցքով երթեւեկության վերականգնման գործողությունը կտեւի առնվազն մինչեւ հաջորդ չորեքշաբթի:
Ավելի քան 400 միլիոն դոլարի նավթով լցանավեր են կանգնած մնացել Սուեզի ջրանցքում Ever Given բեռնարկղանավի ծանծաղուտում հայտնվելու հետեւանքով:
Հնդկաստանի Մումբայ մեգապոլիսի՝ կորոնավիրուսով վարակվածների հիվանդանոցում մարտի 25-ին բռնկած հրդեհի ժամանակ զոհերի թիվը հասել է վեցի:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդեը, մարտի 25-ին տեսակապով դիմելով Եվրամիության գագաթնաժողովի մասնակիցներին, հայտարարել է Բրյուսելի հետ փոխգործակցության՝ Վաշինգտոնի ձգտման մասին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր արատաքին քաղաքական հարցերի շուրջը, այդ թվում կապված ՌԴ-ի, ՉԺՀ-ի եւ Թուրքիայի հետ: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Գերմանիայի դաշնային կառավարությունը հավելյալ 10 միլիարդ եվրո կհատկացի ապագայի տեխնոլոգիաների ներդրումային հիմնադրամին:
Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզու վրա գտնվող Ֆագրադալսֆյադլ հրաբուխը, որը մարտի 19-ին ժայթքել էր, կարող է տարիներով պահպանել ակտիվությունը՝ դառնալով նոր զբոսաշրջային գրավչություն:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարգադրել է 10 տոկոսով կրճատել կարդինալների աշխատավարձը, իջեցնել Վատիկանում աշխատող մյուս հոգևորականների մեծ մասի աշխատավարձը՝ պահպանելու մյուս աշխատակիցների աշխատատեղերը, քանի որ կորոնավիրուսի համավարակը բացասաբար է ազդել Սուրբ Աթոռի եկամուտների վրա:
Նյու Յորքի նահանգի օրենսդիրները համաձայնության են հասել կանաբիսի վաճառքի օրինականացման շուրջն ուժերի վերականգնման նպատակով:
Լիտվայի 2016-2020 թվականների առողջապահության նախարար Աուրելիուս Վերիգան կորոնավիրուսի դեմ պատվաստվել է AstraZeneca պատվաստանյութով:
Ուկրաինայում կորոնավիրուսի պատճառով մահերի օրական ռեկորդային թիվ է արձանագրվում երրորդ օրն անընդմեջ: Ինչպես մարտի 25-ին հայտնել է առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը, անցած 24 ժամում վարակի հարուցած բարդություններից մահացել է 362 մարդ:
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում, անդրադառնալով Քենթի մեկնաբանություններին, ասաց, որ 3+3-ը եղել է սկզբնապես Անկարայի նախաձեռնությունը, որի վերաբերյալ տարածաշրջանում դեռևս կոնսենսուս չկա նախատեսվող բոլոր մասնակիցների միջև, տարաձայնությունները դեռ շարունակվում են, թեև տարածաշրջանը նոր էներգետիկ, տրանսպորտային քարտեզի ձևավորման մեկնարկային փուլում է:
Թուրքական «Optimar» հետազոտական ընկերությունը սոցհարցում է անցկացրել Թուրքիայի բնակչության շրջանում՝ պարզելու, թե քաղաքացիները որ քաղաքական կուսակցությանը ձայն կտային, եթե հիմա անցկացվեր խորհրդարանական ընտրություններ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խոսքերն իրական աշխարհաքաղաքական փոթորիկ են դարձել, որից հետո ակտիվացել են գործընթացները՝ ինչպես ռուս-ամերիկյան, այնպես էլ՝ ամերիկաչինական, թուրք-ամերիկյան և ԵՄ-ԱՄՆ հարաբերություններում:
Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է BBC-ի տեսանյութը՝ գրելով․ «2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո անցնելուց հետո ամբողջությամբ ավերվել է Մեխակավան բնակավայրի Զորավոր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին, որի օծման և բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ:
Վրացական Caucasus Online ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51% բաժնետոմսերը վաճառել է ադրբեջանական Nexol Holding ընկերությանը, ընկերության 100% արժեթղթերի սեփականատերն է դարձել ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը:
Անհայտ չարագործն ինքնաթիռ է առեւանգել Նուաքշոտի՝ Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքի օդանավակայանում եւ սպառնում է պայթեցնել օդանավը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը հաղթում է Իսրայելում մարտի 23-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընտրողների ձայների 90 տոկսը հաշվելուց հետո, բայց դրանց արդյունքներով կայուն կոալիցիայի եւ նոր կառավարության ստեղծումը քիչ հավանական է 24-րդ գումարման ապագա Կնեսետում (խորհրդարանում) տեղերի բաշխման պատճառով:
Թուրքիայի նախագահը Հայաստանին մեղադրել է ժամանակ առ ժամանակ «Ադրբեջանի վրա հարձակումները շարունակելու և երկխոսության ուղիներն արգելափակելու մեջ»:
Սուեզի ջրանցքով երթեւեկությունը երկու ուղղություններով լիովին դադարեցված է հունի լայնքով անշարժ մնացած բեռնարկղանավը ծանծաղուտից հանելու գործողության իրականացման պատճառով:
Ադրբեջանցի քաղաքական գործիչ, լրագրող, «Մուսավաթ» կուսակցության անդամ Թուրալ Աբասլին լուսանկար է տարածել, որում գրված է․ «Թող որ հաջորդ Բայրամը նշենք Զանգեզուրում»։
Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը գրավոր հայտարարությամբ անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Թուրքիայի վերաբերյալ արած հայտարարություններին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մարտի 24-ին տեղի ունեցավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) 7-րդ մեծ համագումարը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումները վկայում են այն սպառնալիքը, որը հարեւան երկրների եւ համաշխարհային հանրակցության համար ներկայացնում է սպառազինությունների մշակման՝ նրա ծրագիրը, կարծում են ԱՄՆ-ի զինված ուժերի Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարությունում։
Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը, ինչպես նաև նրա մայրը՝ Քրիս Ջեները ու քույրը՝ Քորթնի Քարդաշյանը միացել են Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի կողմից կազմակերպված արշավին՝ ուղղված ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Մարտի 25-ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ֆիջիի արշիպելագի մոտ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։
Եվրոպայում կորոնավիրուսային վարակի տարածումը կսաստկանա մայր ցամաքի երկրների մեծ մասում, եւ այդ միտումը կշարունակվի հաջորդ շաբաթներին, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն։
Արքայազն Հարրին The Late Late Show-ին տված հարցազրույցում ասել է, որ հրաժարվել է արքայական ընտանիքում ապրելուց, քանի որ բրիտանական մամուլը քայքայում էր իր հոգեկան առողջությունը:
Թուրքիայի իշխանությունները՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ աննախադեպ կերպով ոչնչացնում են մարդու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարական նորմերը: