Թաիլանդի իշխանություններն ուսումնասիրում են ռուսական էներգապաշարների ներմուծման հնարավորությունը

Թաիլանդի իշխանություններն ու բիզնեսն ուսումնասիրում են ռուսական էներգապաշարների ներմուծման հնարավորությունը, ներառյալ գների և մատակարարումների անհրաժեշտ ծավալի մասին տեղեկատվությունը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ-ում Թաիլանդի դեսպան Սասիվատ Վոնգսինսավատը:

«Ռուսական էներգապաշարների ներմուծման հնարավորությունը, ինչպես նաև գների և ծավալների վերաբերյալ մանրամասները, դեռևս ուսումնասիրվում է Թաիլանդի համապատասխան իշխանությունների և մասնավոր ընկերությունների կողմից»,- ասել է դիվանագետը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ի Ասիայի երրորդ բաժանմունքի տնօրեն Նիկոլայ Նոզդրևը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ ԱՍԵԱՆ-ի գրեթե բոլոր երկրները (Կամբոջա, Թաիլանդ, Մալայզիա, Սինգապուր, Ինդոնեզիա, Բրունեյ, Ֆիլիպիններ, Վիետնամ, Լաոս և Մյանմա) այս կամ այն չափով հետաքրքրություն են ցուցաբերում Ռուսաստանի ածխաջրածինների ներմուծումն ավելացնելու նկատմամբ, սակայն չի նշել դրանք:

Տեսանյութեր

Լրահոս