Ինչպես հայտնել է Տոկաևը, ամփոփելով Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման արդյունքները, Պուտինը բանակցությունների ժամանակ բարձրացրել է «եռյակ միության» թեման, բայց ղազախական կողմը պետք է «խորամուխ լինի թեմային»՝ ցանկալի արդյունքների հասնելու համար:
Ըստ հոդվածագրի՝ ուկրաինական իրադրությունն իր ազդեցությունն է թողնում Ռուսաստանի վրա, և հավանաբար դա է պատճառը, որ 2020 թվականի պատերազմից հետո սառեցված հակամարտությունը կրկին բռնկվել է։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում և Իրաքում չպետք է անհանգստացնեն որևէ մեկին, և Անկարան որևէ մեկին չպիտի հաշվետվություն տա։
Բուխարեստում այսօր մեկնարկող երկօրյա գագաթնաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինային ավելի շատ հակաօդային պաշտպանության միջոցներ և այլ աջակցություն տրամադրելու մասին, սակայն Դաշինքին միանալու Ուկրաինայի հայտի առումով առաջընթաց չի լինի:
Հավայան կղզիներում գրեթե 40 տարվա դադարից հետո առաջին անգամ ժայթքել է աշխարհի ամենամեծ ակտիվ հրաբուխը՝ Մաունա Լոան: Իշխանությունները Մեծ կղզում ապրող մարդկանց նախազգուշացրել են, որ հարկավոր է պատրաստ լինել վատագույն սցենարին: Մաունա Լոայի ժայթքումն անմիջապես չի սպառնում քաղաքներին, սակայն ԱՄՆ-ի երկրաբանական հետազոտությունների կենտրոնը Մեծ կղզու շուրջ 200 հազար բնակիչներին նախազգուշացրել է, որ ժայթքումը կարող է […]
ԱՄՆ-ը կարծում Է, որ Թուրքիան իրավունք ունի պաշտպանելու իրեն ահաբեկչական հարձակումներից, սակայն չի ցանկանում Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում գործողությունների իրականացում, որոնք կարող են սպառնալիքի տակ դնել քաղաքացիական բնակչությանը, ինչպես նաև այնտեղ գտնվող ամերիկյան զորքերին:
Սիրիայի խորհրդարանի պատգամավոր և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պիեռ Մարժանեն հայտնել է, որ Անկարայի ու Դամասկոսի հարաբերությունների կարգավորման համար կա հնարավորություն, բայց նախևառաջ Թուրքիան պետք է հրաժարվի ահաբեկչական խմբերին ֆինանսավորելուց ու մազրելուց և ընդունի, որ Սիրիայի տարածքները զավթել է։
Միջադեպի հետևանքով 120 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության:
2021 թվականին Իրանում թողարկվել է կոմպակտ Tara սեդանը, որը վերափոխված է Peugeot 301 մոդելից:
Թբիլիսիի քաղաքապետարանը պատրաստվում է Ամանորի տոնակատարությանը։ Ամանորյա միջոցառումների կազմակերպման համար քաղաքապետարանն այս տարի կծախսի 4 մլն 994 հազար 200 լարի։
Շրի Լանկա է թռչում երկու ռուսաստանյան ավիաընկերություն:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը, խոսելով հանդիպման տապալման ադրբեջանական կողմի ներկայացրած պատճառների մասին, նշեց՝ Ալիևը նման քայլերով հող է նախապատրաստում Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար։
2022 թվականի 10 ամսում Վրաստանից արտերկիր է արտահանվել 661 մլն դոլարի (64 հազար հատ) ավտոմեքենա, հայտնում է Business Press News-ը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բացահայտել է, թե ինչու օրերս Երևանում կայացած ՀԱՊԿ նիստի ընթացքում չստորագրեց Հայաստանին աջակցություն ցուցաբերելու որոշման նախագիծն ու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը բելառուսական ONT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ կազմակերպությունն առաջարկել է Հայաստանին օգնելու մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության իրականացում Ադրբեջանի հետ սահմանին՝ իրավիճակը գնահատելու համար:
Ամեն տարի՝ բաղադրամասերի առավելագույն տեղայնացում», – ընդգծել է փոխքաղաքապետը:
168.am-ի հետ զրույցում թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը պատասխանելով վերը նշված հարցերին՝ նախ հիշատակեց Թուրքիայի պաշտոնական հայտարարությունները, ընդգծելով՝ երբ այս գարնան վերջերին Էրդողանը հայտարարել է ռազմական գործողություններ սկսելու մասին, դա միայն ժամանակի խնդիր էր։ Բացի այդ, Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից հետո օդային ռմբակոծությունները Սիրիայի ու Իրաքի քրդաբնակ շրջաններում սպասելի էին, ինչի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհեր եղան։
Իռլանդիայի անձնական տվյալների պաշտպանության հանձնաժողովը տուգանել է Meta (Facebook)-ին 265 միլիոն եվրոյով՝ տվյալների արտահոսքի համար:. Այս մասին գրել է Ռիա Նովոստին:
44-օրյա պատերազմի ավարտից քսան օր հետո՝ 2020-ի նոյեմբերի 29-ին, Նիկոլ Փաշինյանը որոշել էր «ետ գնալ» և պատասխանել հարցին՝ ինչը պիտի այլ կերպ լիներ, որ չլիներ այնպես, ինչպես եղավ:
Պատմական քադտեզպերով ոչ միայն Արցախը, այլ ամբողջ Ուտիքը՝ Գանձակի շրջանով Ադրբեջանի հետ կապ չունի։
Նոյեմբերի 15-ին Ալիևն ընդգծված բարեկամական մթնոլորտում պաշտոնական այցով եղել է Ալբանիայում, ինչն ուշագրավ է միանգամից մի քանի հանգամանքների կապակցությամբ, որոնց վրա ուշադրություն են դարձնում, այդ թվում՝ նաև իշխանամետ մեկնաբանները: Այսպես, CBS.az-ը հիշեցնում է Տրանսադրիատիկ գազատարի (TAP) նախագծին Տիրանայի մասնակցության մասին, որի շինարարությունն ավարտվեց 2020-ի դեկտեմբերին, երբ Կասպից ծովի արևմտյան ափերից «կապույտ վառելիքը» սկսեց հոսել դեպի Եվրոպայի հարավ։ TAP-ի ընդհանուր երկարությունը կազմում է 878 կիլոմետր, որից 215-ն անցնում է Ալբանիայի տարածքով։
Ավելի վաղ Շվեդիան և Ֆինլանդիան Թուրքիայի հետ եռակողմ հուշագիր էին ստորագրել, որով խոստացել էին օգնել Անկարային ահաբեկչության դեմ պայքարում, քննարկել քուրդ ընդդիմադիրների արտահանձնումը, որոնց Թուրքիան ահաբեկիչ է համարում, ինչպես նաև վերացնել զենքի մատակարարման արգելքը:
Նոյեմբերի 28-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ զոհված 13 հայ զինծառայողի մարմին:
Հայկական կողմը, ինչպես և նախկինում, պատրաստ է բոլոր ջանքերը ներդնել՝ փոխընդունելի լուծումներ գտնելու և տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն հաստատելու համար:
Կրակը դեռ չի հաջողվել մարել:
Բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի բժշկական անալիզները ցույց են տվել նրա օրգանիզմում մկնդեղի պարունակություն: Նոյեմբերի 28-ին այդ մասին հայտնել է Սահակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությանը: «Մենք առայժմ չենք ստացել եղունգների անալիզների պատասխանները, դրանք կգան այսօր, բայց հեռախոսով պարզվել Է, որ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ (թունավոր) նյութ՝ […]
Նոյեմբերի 25-ից 27-ը Մադրիդում անցկացվեց Սոցիալիստական Ինտերնացիոնալի խորհրդի նիստը և կոնգրեսը, որին մասնակցում էին շուրջ 80 երկրների մոտ 400 պատվիրակներ։ 1907 թվականից Սոցիալիստական Ինտերնացիոնալին անդամակցող ՀՅ Դաշնակցության պատվիրակության կազմում էին Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգմավոր Դավիթ Իշխանյանը, Երիտասարդ սոցիալիստների միջազգային միության փոխնախագահ Սարինե Աբրահամյանը և ՀՅԴ Հայ դատի […]
Այսօր առավոտյան ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերթական հաղորդագրությունն էր տարածել ադրբեջանական կողմի հրադադարի հերթական խախտման մասին, իսկ Արցախի ՊԲ-ն՝ հերթական հերքումը Բաքվից հնչող այն ապատեղեկատվության վերաբերյալ, թե «ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»:
Այսպես է նա մեկնաբանել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների համար հարթակ տրամադրելու Վատիկանի պատրաստակամության մասին հաղորդագրությունները :
Նոյեմբերի 29-30-ը ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների նիստի ընթացքում քննարկվելու է, այդ թվում՝ Չինաստանի հետ հարաբերությունների հարցը:
Նստաշրջանին մասնակցելու նպատակով Ռաբաթ է մեկնել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության պատվիրակի տեղակալ Օ. Դավթյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի գլխավոր մասնագետ Ն. Կիլիչյանը։