Աշխարհի արտառոց վայերից մեկը գտնվում է Թուրքիայում, մյուսը՝ Հայաստանում

Թուրքիայի Էրզրում քաղաքում է գտնվում աշխարհի ձգողականության ուժի հետ կապված արտառոց վայրերից մեկը։ Էրզրումի նահանգի Փալանդոքեն շրջանի Աբդուռռահման Ղազի թաղամասի մոտակայքում գտնվող զառիվեր ճանապարհն է, որը չի օգտագործվում մեքենաների կողմից, սակայն հետաքրքրություն է առաջացրել վարորդների շրջանում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Երբ արագությունն իջնում է 0-ի, և վարորդն արգելակից հանում է ոտքը, ավտոմեքենան սկսում է ինքնուրույն բարձրանալ վեր` թեք ճանապարհով։

Տեղի բակիչները համոզված են, որ դա պարզապես ուժեղ մագնիսական դաշտի հետևանք է:

Նշենք, որ Հայաստանում ևս կա նման վայր, դա դեպի Արագած լեռ տանող ճանապարհի մի հատվածն է։ Աշխարհի տարբեր կետերում կան նմանատիպ վայրեր, ինչպես օրինակ՝ Անգլիայի հակառակ հոսող ջրվեժը, ԱՄՆ-ի Հուվերի ամբարտակը և Սատանայի աշտարակը, Մյանմարի Ոսկե քարը և Արգենտինայի Դավասկոյի քարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031