Անհայտ անձինք Լոս Անջելեսում պահեստից, որտեղ պահվում է երգչուհի Բեյոնսեի ունեցվածքը, 1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ իրեր են գողացել:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը սառեցրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի օգտահաշիվը, քանի որ նա խախտել է սոցիալական ցանցի քաղաքականությունը՝ իր էջում կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածելով:
Մյանմայում զինվորականները հայտարարել են, որ իշխանությունը կփոխանցեն միայն երկրում նոր ու արդար ընտրությունների անցկացումից հետո:
Վրաստանում մարտի 27-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 490 նոր դեպք:
Netflix-ը գնել է ռուսական «Արծաթե չմուշկներ» ֆիլմը ցուցադրելու իրավունքները։
Հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի հեղինակազրկման և բանակցային գործընթացը շարունակելու կամ պատերազմից հետո վերսկսելու անկարողության պայմաններում հասկանալի չէ, թե որ ձևաչափի շրջանակում են շարունակվելու հակամարտող կողմերի միջև բանակցությունները:
Մինսկում չարտոնված բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալություններ են սկսվել։
Ever Given բեռնատար նավի պատճառով Սուեզի ջրանցքի արգելափակման հետևանքով այս պահին 276 նավեր սպասում են ջրանցքով անցնելու իրենց հերթին:
Արցախի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն արդեն հինգերորդ զորավարժություններն է անցկացնում, որոնց անցկացրել է կամ Թուրքիայի հետ համատեղ, կամ առանձին։ Այս անգամ Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում Նախիջևանում։ Ադրբեջանի զինված ուժերի հատուկ հակատանկային ստորաբաժանումների մասնագիտացված հավաքի շրջանակում ուսումնասիրվում է Արցախյան երկրորդ պատերազմում ձեռք բերված փորձը, կատարվում են գործնական կրակոցներ:
Իրանն ու Չինաստանը մարտի 27-ին ստորագրել են 25 տարվա բազմակողմ համագործակցության մասին համաձայնագիր:
«Չեմ հասկանում բացասական իմաստով աղմուկի պատճառը: Իմ կարծիքով, եթե դա գնալու է Ադրբեջանի ներքին լսարանի վրա, ապա վատ ծրագիր չէ: Իրենք էլ ունեն հայալեզու հաղորդումներ, իհարկե, իրենք փորձում են հայերենով հայկական լսարանին հասցնել ադրբեջանական քարոզչական թեզերը, մեր կողմն էլ պետք է կարողանա դա անել: Ընդհանուր գաղափարը նորմալ է: Թե ինչո՞ւ հիմա, ես չգիտեմ, բայց որքանով գիտեմ՝ այս գործընթացը նոր չի սկսվել, երևի ուղղակի հիմա ավարտվել է»,- ասաց Քոչարյանը:
Եգիպտոսի հարավում երկու ուղևորատար գնացք է բախվել, որի հետևանքով պաշտոնական տվյալներով մահացել է 19 մարդ, տուժել են ևս 185-ը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է հրամանագիր՝ չեղարկելով նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից 2013 թվականին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Ալեքսանդր Տուպիցկիի նշանակումը:
Ավելի քան 50 մարդ է զոհվել Մյանմայի մի քանի քաղաքում հակակառավարական ցույցերի մասնակիցների և անվտանգության ուժերի բախումների հետևանքով։
ԱՄՆ Վիրջինիա նահանգի Վիրջինիա-Բիչ քաղաքում տեղի ունեցած մի քանի միջադեպի հետևանքով սկսված հրաձգության ժամանակ 2 մարդ զոհվել է, առնվազն 8 հոգի տուժել։
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում 10 հարկանի բնակելի շենքի փլուզումից հետո զոհերի թիվը հասել է 5-ի, 24 հոգի տուժել է։
Հարցին էլ՝ որո՞նք պետք է լինեն մեր իշխանությունների կողմից այն քայլերը, որոնք կնպաստեն տարածաշրջանում ճիշտ դիրքավորվելու համար, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այս իշխանությունների համար միակ ճիշտ քայլը հրաժարականի ներկայացումն է. ուրիշ որևէ ճիշտ քայլ չի կարող անել այս իշխանությունը տարածաշրջանային ոչ մի հարցում»:
Վաշինգտոնը շահագրգռված է շարունակել սերտ համագործակցությունը Թուրքիայի հետ՝ միաժամանակ չանտեսելով այն տարաձայնությունները, որոնք առկա են երկու երկրների միջև: Այս մասին Euronews-ի հետ զրուցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 30-ին արտահերթ խորհրդակցություններ կիրականացնի՝ Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռներ արձակելու հարցով:
Առնվազն 15 հանքափորներ ոսկու արդյունահանմամբ զբաղվող հանքում փլուզման հետևանքով հայտնվել են արգելափակված վիճակում:
Անկարայի և Փարիզի հարաբերությունները մի քանի ամիս տևած հարաբերական անդորրից հետո կրկին սրվում են։ Այս անգամ դիվանագիտական սկանդալի պատճառը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնչեցրած հայտարարություններն են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՊՀ-ի երկրներում 2016 թվականից ի վեր ավելի քան 280 մարդ են կալանավորել ահաբեկչական հանցագործությունների համար: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այդ մասին հայտնել է ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի (ՀԱԿ) ղեկավար Անդրեյ Նովիկովը։
ԱՄՆ-ը 2020 թվականին Ռուսաստանից ներմուծել է 2011 թվականից ի վեր ամենամեծ ծավալի նավթ եւ նավթամթերք, հետեւում է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության էներգետիկական տեղեկատվության վարչության (EIA) տվյալներից։
2020 թականին Ֆրանսիայի բյուջեի պակասուրդի չափը հասել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 9,2 տոկուսին:
Ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևմտյան Էսքիշեհիր նահանգի Թեփեբաշը թաղամասում (նախկինում՝ Հոշնուդիյե հայկական թաղամաս) գտնվող Սուրբ Երրորդություն հայկական պատմական առաքելական եկեղեցու շենքի վրա Թուրքիայի դրոշի կողքին հայտնվել է Ադրբեջանի դրոշը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Նա փորձում է մոռացության տալ մեր բոլոր կորուստները, ընդ որում՝ ոչ միայն վերջին շրջանում ունեցած մեր կորուստները, այլ պատմականորեն, հայրենիքի ամբողջ կորուստը փորձում է մոռացության տալ և չի կարողանում հիշել, թե ինչից սկսեց, ինչից ծագեց այդ թշնամությունը: Նման մոտեցումը շատ բնորոշ է դավաճանին, մենք բազմիցս ենք ականատես եղել պացիֆիստական քարոզների՝ այդ ընտանիքի կողմից այն պարագայում, երբ սահմանում կանգնած մեր զինվորները բառիս բուն իմաստով ամեն օր մահի հետ դեմ հանդիման են եղել, և այդ վտանգները որևէ կերպ չեն չեզոքացվել, ճիշտ հակառակը՝ իշխանության քաղաքականությունը մեծացրել և հասցրել է նրան, որ լինի լայնածավալ պատերազմ, ունենանք կորուստներ, և այլն»:
Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության շենքի դիմաց իսրայելահայերը և հայերին աջակցող հրեաները բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով Իսրայելից դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին:
32 մարդ է զոհվել եւ առնվազն 66-ը՝ տուժել մարտի 26-ին Եգիպտոսի հարավում երկու մարդատար գնացքների բախման հետեւանքով: Այս տվյալները հայտնում է հանրապետության առողջապահության նախարարությունը։
Ադրբեջանը Նախիջևանում հակատանկային ստորաբաժանումների վարճանքներ է անցկացնում: Այս մասին տեղեկացնում է haqqin.az կայքը` հղում տալով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Ստամբուլի դատարանը մարտի 26-ին ցմահ ազատազրկման է դատապարտել ոստիկանության երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ ժանդարմերիայի սպաների ավելի քան 14 տարի առաջ «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործում իրենց դերակատարման համար: