Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ ինչ էլ լինի՝ որևէ հարց չի կարող հանգեցնել մարդու իրավունքների խախտումների: Մինչդեռ, ՄԻՊ-ի խոսքով, այսօր մենք ունենք մեր սահմանային բնակչության համար բնականոն կյանքի խաթարման խնդիր, իրավունքների կոպիտ խախտում և վտանգված լինելու խնդիր: Թաթոյանի խոսքով՝ կոպտորեն խախտվել են սեփականության իրավունքը, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավունքը, ու վտանգված են միջազգայնորեն ճանաչված այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են կյանքի իրավունքը, առողջության իրավունքը, հոգեկան և ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը:
Նիգերում մի խումբ զինվորականներ մարտի 31-ին պետական հեղաշրջման անհաջող փորձ են կատարել: Այդ մասին հաղորդել է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով երկրի անվտանգության ծառայությունների աղբյուրներ։
Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանն Ադրբեջանի դեմ կիրառել է «Իսկանդեր» հրթիռային համակարգեր, ադրբեջանական Ականազերծման գործողությունների գործակալությանը (ANAMA) հղումով գրում է Minval-ը։
ԵԱՀԿ-ի գործող նախագահ եւ Շվեդիայի արտաքին գործրի նախարարության ղեկավար Անն Լինդեն ողջունել է այդ միջազգային կազմակերպության մշտական խորհրդի որոշումն Ուկրաինայում Եվրակազմակերպության Հատուկ մոնիտորինգային առաքելության բյուջեն հաստատելու եւ մանդատը եւս մեկ տարով՝ մինչեւ 2022 թվականի մարտի 31-ը երկրաձգելու մասին:
Ամերիկյան «Goldman Sachs» ներդրումային բանկի տնտեսագետները մարտի 30-ի հրապարակված զեկույցում Թուրքիայի վերաբերյալ ոչ բարենպաստ կանխատեսումներ են արել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մարտի 30-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը գործարկել է կայք, որը նախատեսված է իր կողմնակիցների հետ հաղորդակցման համար, մարտի 30-ին հաղորդել է Fox News հեռուստաալիքը։
Սուեզի ջրանցքի վթարը բացասական ներգործություն կունենա Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) տնտեսության վերականգնման վրա եւ կհանգեցնի Ասիայում արդյունաբերական շղթաների խախտման:
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման դաշնային կենտրոնների (ՀՎԿԿ) ղեկավար Ռոշել Վալենսկին մարտի 29-ին մտահոգություն է հայտնել ամերիկացիների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի պատճառով, որը կարող է հանգեցնել երկրում վարակի տարածման չորրորդ ալիքի սկսվելուն:
Թուրք դերասանուհի Նիլյուֆեր Այդանը (Այդան Ջանբուլա) 11 ամիս 20 օրվա ազատազրկման է դատապարտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները, որոնք հունվարին այցելել էին Չինաստանի Ուհան քաղաք՝ ուսումնասիրելու կորոնավիրուսի տարածման աղբյուրները, չեն կարողացել միանշանակ եզրակացության գալ «Քովիդ-19»-ի ծագման վերաբերյալ:
«Գուցե թուրանական ծրագրերը չիրագործվեն այնպես, ինչպես ներկայումս կարող ենք կանխատեսել, այդ թվում՝ թուրանական բանակը, բայց դրանց ուրվագծման ընթացքում բազմաթիվ զարգացումներ են տեղի ունենում՝ ի վնաս անվտանգության»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների և որոշ շրջանակների պնդումներին, թե պետք է շտկել մոտեցումները Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում և սկսել երկխոսել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին քննադատական հայտարարություններով հայտնի ամերիկաբնակ թուրք բասկետբոլիստ Էնես Քանթերը նորից հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Հունաստանի, Ֆրանսիայի, Սաուդիան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Բահրեյնի և Կիպրոսի միջև համատեղ դաշինքի և այդ դաշինքում ներառված երկրների հետ առանձին հարաբերությունների համատեքստում վերջին շրջանում Հայաստանի կողմից նկատվում է ջանքերի, նախաձեռնողականության ակտիվացում։
Իրանի իշխանություններն ուրանի հարստացման 20 տոկոս մակարդակի իջեցման չեն գնա, մինչեւ ԱՄՆ-ը չվերացնի Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները: Մարտի 30-ին այդ մասին հաղորդել է Press TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրանցի՝ անունը չհայտնած բարձարստիճան պաշտոնյայի։
Մարտի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կգումարվի անվտանգության խորհրդի նիստ։ Ինչպես հաղորդում է թուրքական TRT լրատվամիջոցը, նիստում քննարկվելու են մի շարք առանցքային հարցեր, այդ թվում Միջերկրական ծովում, Սիրիայում, Լիբիայում ստեղծված իրավիճակը։
Ուկրաինայի փոխարտգործնախարար Վասիլի Բոդնարը հույս ունի, որ ուկրաինական «Անտոնով» պետական ավիաշինական ընկերության ինքնաթիռները կարտադրվեն նաև Թուրքիայում։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ ուկրաինացի պաշտոնյան հայտնել է Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության հետ զրույցի ժամանակ՝ խոսելով թուրք-ուկրաինական հարաբերությունների մասին։
ՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը քայլ է՝ պատմական սխալն ուղղելու ճանապարհին:
Տանզանիայի խոշորագույն քաղաք Դար Էս Սալամի մարզադաշտում մարտի 21-ին երկրի նախագահ Ջոն Մագուֆուլիին հրաժեշտ տալու արարարողությանը ծայր առած հրմշտոցի հետեւանքով զոհվածների քանակը հասել է 45-ի, եւս 37-ը վիրավորվել է:
Փորձարկումների բոլոր փուլերի ավարտվելուն պես, Թուրքիան հասանելի կդարձնի կորոնավիրուսի դեմ սեփական արտադրության պատվաստանյութը: Հասանելիության պայմանները հնարավորինս օպտիմալ կլինեն ամբողջ մարդկության համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` դիմելով ՄԱԿ-ի` «COVID-19-ը և հետագա վերականգնման ֆինանսավորումը» թեմայով առցանց նիստի մասնակիցներին:
Թուրքական «Sözcü» ընդդիմադիր թերթի թղթակից Ռահմի Թուրանն իր սյունակում անդրադարձել է Թուրքիայում սպասվող նոր փոփոխությունների մասին կուլիսային քննարկումներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և նրա իրանցի գործընկեր Մուհամեդ Ջավադ Զարիֆը հանդիպել են Դուշանբեում՝ «Ասիայի սիրտը, Ստամբուլյան գործընթաց» 9-րդ նախարարական համաժողովի շրջանակներում, հայտնում է minval.az-ը:
Ադրբեջանի Նախիջևանի կայազորի զորքերի համակարգման պլանի 2021 ուսումնական տարվա համաձայն`անցկացվել են համատեղ մարտավարական զորավարժություններ «Նախիջևանի կայազորի զորքերի համատեղ գործողություններ՝ պետական սահմանի խախտումները կանխելու համար» թեմայով:
Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ:
Ճապոնիան եւ ԱՄՆ-ը ձեռնամուխ են եղել ապրիլի 9-ին վարչապետ Յոսիհիդե Սուգայի եւ նախագահ Ջո Բայգդենի հանդիպման համաձայնեցմանը: Մարտի 30-ին այդ մասին հաղորդել է Kyodo գործակալությունը։
Թուրքիայի ազգային արժույթը՝ թուրքականլիրան շարունակում է անկում գրանցել։ Մարտի 29-ին առավոտյան 1 ամերիկյան դոլարը եթե կազմում էր 8.05 թուրքական լիրա, ապա օրվա ընթացքում շեշտակի անկում է արձանագրվել և փոխարժեքը հասել է 8.17-ի։
Թուրքիայի հյուսիս-արևմտյան Թեքիրդաղ նահանգի Մարմարա Էրեղլիսի շրջանում իրարահաջորդ հարձակումներ են տեղի ունեցել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի արձանների վրա:
Չինաստանի կառավարությունը կազմակերպել է կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստում երկրի 106,6 միլիոն բնակչի համար:
Նոր տիպի կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, չղջիկներից մարդուն է փոխանցվել միջանկյալ օղակի միջոցով:
Թուրքիայում առաջին թռիչքն է իրականացրել «Baykar Makina» ընկերության նախագծած «Աքընջը» (Akıncı) ծանր քաշային հարձակողական ԱԹՍ-ի 3-րդ նախատիպը: Այս մասին հայտնել է վերոնշյալ ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուք Բայրաքթարը: Վերջինս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսան է։