Ջեյհուն Բայրամովը և Ժոզեպ Բորելը քննարկել են տարածաշրջանային մարտահրավերները

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը իր Թվիթերի միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը։

«Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել ենք տարածաշրջանային մարտահրավերները։ Ընդգծեցի ԵՄ հանձնառությունը՝ նպաստելու Հարավային Կովկասում խաղաղ բանակցություններին և վստահության ամրապնդմանը։ Ակնկալելով Ադրբեջանի համագործակցությունը՝ շարունակելու ջանքերը խաղաղության կառուցման և տարածաշրջանային բարգավաճման ուղղությամբ»,-  գրել է Բորելը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031