ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը նշել է, որ ՀՀ դիվանագիտության գերակայությունների շարքում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը, Հայաստանը շարունակում է հանդես գալ՝ որպես ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջամարտիկ։
Վրաստանի կառավարությունը քննարկում է ցամաքային սահմանը բացելու հնարավորությունը:
Այսօր ՀՀ իշխանությունները չեն կարող համարձակ քայլերի դիմել ոչ մի ձևով: Հիմա պետք է ավելի զուսպ լինել: Մենք 30 տարի դիմադրել ենք այս շրջափակում կոչվող աղետին, պանթուրքական շրջափակում են կիրառել Հայաստանի դեմ Թուրքիան և Ադրբեջանը, տուժել է ՀՀ տնտեսությունը, բայց 30 տարի հաղթահարել ենք, գոյատևել, այս պահին այդ բոլոր ձեռքբերումներից հրաժարվելու ժամանա՞կն է: Կարծում եմ՝ ոչ:
Պակիստանի նախագահ Արիֆ Ալվին վարակվել է կորոնավիրուսով պատվաստանյութի առաջին դեղաչափը ստանալուց հետո:
Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրաթ Քուրումը հայտարարել է, որ Բոսֆորի նեղուցը շրջանցող նոր ջրանցքի (Ստամբուլի ջրանցք) կառուցման նախագիծը հաստատվել է։
Սուեզի ջրանցքով նավարկությունը վերսկսվել է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով կորոնավիրուսի դեմ հասանելի պատվաստանյութերի դեղաչափերի 76 տոկոսը բաժին է ընկնում աշխարհի 10 երկրի:
Մյանմայում բողոքի ակցիաների մասնակիցների եւ ուժային գերատեսչությունների աշխատակիցների միջեւ ծայր առած ընդհարումների հետեւանքով փետրվարի 1-ից ի վեր զոհվածների թիվը հասել է 459-ի: Մարտի 29-ին այդ մասին իր Twitter-ում հայտնել է Մյանմայի Քաղաքական բանտրակյալների օգնության ասոցիացիան։
Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ծրագրել են ապրիլի 6-ին մեկնել Թուրքիա: Այս մասին հայտնում է Եվրախորհրդի նախագահի մամուլի քարտուղար Բարենդ Լեյցը:
Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները 2021-ի ապրիլի 1-ից կկարողանան առանց անձնագրերի հատել երկու երկրների սահմանները, երկուշաբթի հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ում։
Մարտի 29-ին առնվազն հինգ մարդ է զոհվել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ճափեզրին տեղադրված ինքնաշեն ռումբի պայթյունից:
Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում անցկացնել վաղաժամկետ ընտրություններ, ինչպես դա պահանջում է ընդդիմությունը, քանի որ 2020 թվականի աշնանը կայացած քվեարկությունն օրինական է ճանաչված:
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում դիմելով Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին՝ ասաց, թե Արցախի պատերազմն ապացույցն է տապալված արտաքին քաղաքականության։
Մարտի 29-ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Բարբադոսի ափերի մոտ՝ Ատլանտյան օվկիանոսում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։
Տարածաշրջանում կայունության հաստատումը խարսխված պետք է լինի ԼՂՀ կարգավիճակի հարցի վրա. Արա Այվազյան
Անցած հանգստյան օրերին Բանգլադեշում բողոքի ակցիաների առնվազն11 մասնակից է զոհվել, 10-ը՝ վիրավորվել ոստիկանության եւ անվտանգության ուժերի հետ ընդհարումների հետեւանքով:
Մարտի 29-ին մանրագույն ավազի վիթխարի ամպը ծածկել է Ճապոնիայի հիմնական տարածքի հարավ – արեւմտյան շրջանները:
Փրկարարական անձնակազմերը Սուեզի ջրանցքում ծանծաղուտից հանել են Ever Given բեռնարկղանվը: Մարտի 29-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Inchcape Shipping ընկերությունը, որն զբաղվում է ծովային փոխադրումներով։
ԱՄՆ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 80 716-ով:
Ճապոնիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից եւ ընդդիմադիր կուսակցություններից ստեղծել են միավորում, որը կզբաղվի օրենսդրության մշակմամբ, որը թույլ կտա պատժամիջոցներ սահմանել արտասահմանյան երկրների, կառույցների եւ առանձին անձանց դեմ մարդու իրավունքների խախտումների պատճառով:
ԱՄՆ-ում առնվազն 111 մարդ է զոհվել փետրվարին Տեխասի նահանգում մոոլեգնած անոմալ սառնամանիքների պատճառով: Մարտի 25-ին այդ տվյալները բերել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Տեխասի Առողջապահության դեպարտամենտը։
Մոսկվան 2020 թվականին ընդգրկվել է 30 լավագույն մայրաքաղաքների ցանկում, որոնք աչքի են ընկնում մաքուր օդով: Այն առաջ է անցել այնպիսի մայրաքաղաքներից, ինչպիսիք են Փարիզը, Բեռլինը:
«Պատերազմից հետո չկա լիարժեք բանակցային գործընթաց կողմերի միջև»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի հայտնի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով Զալկալիանիի առաջարկին։
Արցախի 44-օրյա պատերազմից հետո թշնամին հայկական գրավված տարածքներում լծվել է հայկական հետքը վերացնելու գործին։ Մինչ Հայաստանում իշխող վերնախավը խաղաղասիրական մղումներ է դրսևորում թշնամու նկատմամբ և ժողովրդին կոչ անում, թե վերջ պետք է տրվի թշնամանքին և խաղաղ պետք է ապրել, թշնամին Արցախում հիմնահատակ ավերում է եկեղեցիները։
«Պետական մակարդակով ոչնչացնում են ամեն հայկականը, որը հազարամյակներ շարունակ այստեղ եղել է։ Սա նաև ցույց է տալիս նրանց բուն նպատակը, թե ինչ են ուզում իրենք իրականացնել Արցախում, եթե կարողանան ամբողջովին տիրանալ մեր երկրին։ Այսինքն՝ նույնը սպասվում է մարդկանց և ամբողջ երկրին՝ ոչնչացնելու են հայկական հետքը, հայկական մշակույթը և ամեն ինչ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Մեխակավանի հայկական Սուրբ Աստվածածին, Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցիների հիմնահատակ ոչնչացմանը։
168.am-ի հետ զրույցում պատասխանելով այս հարցին, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ Իրանի ու Թուրքիայի հարաբերություններն ըստ էության արտաքուստ գտնվում են նորմալ դիվանագիտական արարողակարգային ծիրում։ Սակայն խորքային առումով երկու երկրների միջև կան մի շարք խնդիրներ, որոնց երկու պետությունները մոտենում են լիովին տարբեր դիտանկյուններից, որոնք կարող են պատճառ դառնալ ավելի լուրջ տարաձայնությունների։
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան մարտի 26-ին խորհրդարանում կայացած քննարկումների ընթացքում հայտարարել ԱՄՆ իր առաջիկա այցի ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին հրավիրելու՝ իր մտադրության մասին:
ԱՄՆ-ի զինված ուժերը շտապել են Սուեզի ջրանցք՝ այնտեղ խցանված նավին օգնություն տրամադրելու նպատակով:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի բարդացման հետևանքով Լեհաստանում մարտի 27-ից գործելու են նոր սահմանափակումներ, որոնք կշարունակվեն մինչև ապրիլի 9-ը:
Կորոնավիրուսով վարակված կինը Ճապոնիայի Նարիտա օդանավակայանում կարանտինի մեջ գտնվելով մահացել է: Սա առաջին նման դեպքն է, որ գրանցվել է երկրում: