Վրաց-թուրքական սահմանին ոսկու մաքսանենգության դեպք է հայտնաբերվել

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության վրաց-թուրքական «Սարփի» մաքսային անցակետում մաքսավորները Վրաստանի քաղաքացու վարած տրանսպորտային միջոցի մեջ հայտնաբերել են չհայտարարագրված մինչև 2 կիլոգրամ քաշով ոսկյա զարդեր: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ տեղեկությունների՝ օրինախախտ քաղաքացին նշված ապրանքները թաքցրել էր սննդամթերքի փաթեթներում: Չհայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 164 744,7 լարի։

Գործի նյութերը փոխանցվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը՝ հետագա արձագանքման համար։

Եկամուտների ծառայությունն ընդգծում է, որ Վրաստանի մաքսային տարածքում չհայտարարագրված ապրանքների տեղաշարժի մոնիթորինգը ենթարկվում է խիստ մաքսային հսկողության։

Տեսանյութեր

Լրահոս