Մոսկվան Քիշնևին մտահոգություն է հայտնել Մոլդովայում F-16 ինքնաթիռների տեղակայման մասին տեղեկատվության կապակցությամբ
Ռուսաստանում Մոլդովայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Կետրարուն կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Մոլդովայի տարածքում F-16 ինքնաթիռների տեղակայման մասին հաղորդագրությունների կապակցությամբ։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
«Դիվանագետին լուրջ մտահոգություն է հայտնվել ռուսական և մոլդովական լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվության առնչությամբ, ըստ որի՝ Արևմուտքի կողմից Կիևին փոխանցված F-16 ինքնաթիռները կտեղակայվեն Մոլդովայի օդանավակայաններում և դրանք կօգտագործվեն ռուսական տարածքը ռմբակոծելու համար»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում