Բաժիններ՝

Բայդենը Կուրսկի մարզ ուկրաինական ուժերի ներխուժումն անվանել է «իսկական երկընտրանք Պուտինի համար»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ մեկնաբանել է Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումը Ռուսաստանի Կուրսկի մարզ՝ իրավիճակն անվանելով «իսկական երկընտրանք» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Սա իսկական երկընտրանք է ստեղծում Պուտինի համար», – Նյու Օռլեանում լրագրողների հետ զրույցում ասել է Բայդենը։

Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունները մշտական կապի մեջ են ուկրաինական կողմի հետ՝ կապված զորքերի առաջխաղացման հետ։ Շուրջ 1000 ուկրաինացի զինվորներ օգոստոսի 6-ից մտել են Կուրսկի մարզ՝ տանկերով և զրահապատ մեքենաներով։ Ուկրաինան հայտնել է, որ մարզում վերահսկում է 74 բնակավայր։ Իր հերթին Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիեռը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ ուկրաինական իշխանությունները նախապես չեն տեղեկացրել ԱՄՆ վարչակազմին Կուրսկի մարզ ներխուժելու մասին։ 

«Մենք դրա հետ կապ չունենք։ Ուկրաինան ինքը պետք է խոսի իր ռազմական գործողությունների մասին։ Այս հարցում մեր քաղաքականությունը չի փոխվել», – ասել է Սպիտակ տան խոսնակը։

Բայդենը մայիսին Կիևին թույլ է տվել ամերիկյան զենքերն օգտագործել Ռուսաստանի տարածքում թիրախների հարվածելու համար՝ Ուկրաինայի Խարկով քաղաքում ռուսական հարձակումը հետ մղելու համար։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031