Թեհրանի նավթավերամշակման գործարանում հրդեհը վերցված է հսկողության տակ եւ լիովին կմարվի մեկ կամ երկու ժամում: Հունիսի 3-ին այդ մասին հայտարարել է նավթավերամշակման գործարանի պաշտոնական ներկայացուցիչ Շաքեր Խաֆային։
Հայաստանի դիահերձարաններում ադրբեջանցի զինծառայողների մարմիններ չկան: Այս մասին ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության և Պետական անվտանգության ծառայության համատեղ հաղորդագրության մեջ, գրում է minval.az կայքը:
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար, գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի համատեղ ջանքեր գործադրել, որոնք ուղղված են թագավորության պաշտպանության համակարգի բարելավմանը:
Ադրբեջանում գտնվող հայ գերիների քրեական գործը վարույթ է ընդունվել, հայտնում է minval.az-ը` մանրամասնելով, որ Բաքուն նրանց որակում է «դիվերսանտ» և մեղադրում «ահաբեկչության, սադրանքների և այլ հացանքների» համար:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն Իցհակ Հերցոգին շնորհավորել է Իսրայելի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ եւ վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը կշարունակի զարգանալ:
Ճպոնիան ԱՄՆ-ին հայտարարություն է արել Օկինավայի հարավային պրեֆեկտուրայում ամերիկյան ուղղաթիռի վթարային վայրէջքի պատճառով եւ պահանջել է ապահովել օդուժի թռիչքների անվտանգությունը Ճապոնիայի տարածքի վրա:
Հունիսի 2-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է minval.az-ը` մանրամասնելով, որ զրույցի ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացումից զատ անդրադարձ է արվել նաև Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրումից հետո տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը:
Պետական եւ մասնավոր հատվածների միջեւ համագործակցությունը որոշիչ նշանակություն կունենա Վրաստանի երկարաժամկետ ավիացիոն ռազմավարության մշակման գործընթացում: Այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի տեղակալ Մարիամ Կվրիվիշվիլին։
Վրաստանում հունիսի 2-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 954 նոր դեպք:
Ինչո՞ւ այս անգամ ինչ–որ բան պետք է այլ կերպ լինի: Եվ, ի վերջո, Կրեմլը ճիշտ է եղել, որ հեռավորություն է պահել այդ երկարատև ազգամիջյան հակամարտությունից: Սակայն խնդիրն այն է, որ այդ ամենը խարխլում է ՀԱՊԿ-ի հիմքերը, որի շրջանակներում Ռուսաստանը և Հայաստանը ռազմական դաշնակիցներ են: Երևանը դիմել է կազմակերպությանը, որտեղ հարցը ուսումնասիրվում է:
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան առցանց-գագաթնաժողովի ժամանակ խոստանում է մինչեւ 800 մլն դոլար հատկացնել COVAX միջազգային ծրագրի զարգացման համար, որը COVID-19-ի դեմ պատվաստանյութեր է տրամադրում կարիքավոր երկրներին:
Անցյալ շաբաթ աշխահում արձանագրվել են կորոնավիրուսով վարակման ավելի քան 3,5 միլիոն դեպք եւ ավելի քան 78 հազար մահացու վախճան: Նախորդ յոթ օրվա համեմատությամբ հիվանդացությունը նվազել է 15 տոկոսով, մահացությունը՝ 7 տոկոսով, հունիսի լույս 2-ի գիշերը հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։
Եվրոպական խորհուրդը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել երկրի քաղաքացիներին ամառային հանգիստն անցկացնել Հանրապետությունում:
Թեհրանում նավթավերամշակման գործարանի վթարային գծերից մեկում հրդեհ է բռնկվել:
Մի քանի տոննա քիմիական նյութեր տեղափոխող MV X-Press Pearl բեռնատար նավը, որի վրա մայիսի 20-ից հրդեհ է բռնկվել, խորտակվել է Շրի Լանկայի արևմտյան ափերի մոտ՝ վնասելով այդ երկրի ձկնամթերքով հարուստ ջրերը:
Աֆրիկյան միությունը որոշում է կայացրել կասեցնել Մալիի անդամակցությունը՝ ի պատասխան նախորդ շաբաթ այդ երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայցուցիչ Լինդա Թոմաս Գրինֆիլդը հունիսի 2-ից 4-ը պաշտոնական այցով կլինի Թուրքիայում: Սա Էրդողան-Բայդեն տեղի ունենալիք հանդիպումից առաջ 2-րդ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի այցն է Թուրքիա: Նախորդ շաբաթ Թուրքիա էր այցելել ԱՄՆ փոխպետքարտուղար Վենդի Շերմանը:
«Բարեբախտաբար, կա ընդդիմադիր մամուլ, որ երեկ Ֆրանսիայից ուղիղ միացումների տարածմամբ և լուրերով ցուցադրեց, թէ որքան «ջերմ» դիմավորեց ողորմելիին դժգոհ, բողոքող ժողովուրդը՝ չնայած ոստիկանական խիստ միջոցառումներին. հավկիթ, լոլիկ, արևմտահայերեն և արևելահայերեն դղրդացող վանկարկումներ՝ «դավաճան», «հողատու», «թուրք», «առանց Նիկոլ Հայաստան», «դասալիք», և այլն»:
Ադրբեջանի և Թուրքիայի իշխող կուսակցություններն արձանագրություն են ստորագրել համագործակցության մասին:
Իսրայելի համար հրեական գործակալության՝ «Սոհնուտ»-ի ղեկավար Իցհակ Հերցոգը հունիսի 2-ին ընտրվել է հրեական պետության 11-րդ նախագահ, Կնեսետի (խորհրդարանի) լիագումար նիստի ընթացքում հայտնել է պալատի խսնակ Յարիվ Լեւինը:
Էստոնիան՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նախագահ հունիսին մտադիր է վերադառնալ անմիջակա ձեւաչափով կանոնավոր հանդիպումների պրակտիկային:
Անօրինականորեն թմրանյութեր ձեռք բերելու եւ պահելու մեղադրանքով Վրաստանում ձերբակալվել է 20-ամյա մի կին: Այդ մասին հաղորդել է ՆԳ նախարարությունը։
Սուդանը մտադիր է վերանայել Ռուսաստանի հետ ռազմածովային բազայի շուրջ համաձայնագիրը: Այդ մասին Սուդանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամեդ Օսման ալ Հուսեյնը հայտնել է Blue Nile հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ադրբեջանում սկսվել է այնտեղ պահվող հայ գերիներից երկուսի գործով դատավարությունը, հայտնում են տեղի լրատվամիջոցները` մանրամասնելով, որ Լյուդվիգ Մկրտչյանն ու Ալյոշա Խոսրովյանը մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցի գերիների խոշտանգման և այլ հանցագործությունների համար»:
ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն, որը գլխավորում է չինական պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ առեւտրատնտեսական բանակցություններում, եւ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանեթ Յելլենը համաձայն են երկկողմ համագործակցության զարգացման կարեւորությանը:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան, մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երեկվա հայտարարությունը, ասել է, որ «տարածաշրջանում կրակի դադարեցումն ապահովվում է 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ»:
Առնվազան 23 աֆրիկացի միգրանտ է խեղդվել Թունիսի ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով՝ Լիբիայից մինչեւ Իտալիա Միջերկրական ծովը կտրել-անցնելու փորձ անելիս:
Իրանի ռազմածովային ուժերի նավերից մեկում հրդեհ է բռնկել Պարսից ծոցում վարժական առաքելության ժամանակ:
Թուրքիայում գործող «Baran Tursun» հիմնադրամի կազմած զեկույցի համաձայն՝ ոստիկանությունը 13 տարվա ընթացքում 404 անմեղ քաղաքացի է սպանել։ Նրանցից 70-ը եղել են կանայք, 92-ը՝ երեխաներ։