Լուկաշենկոն առաջարկում է օրենքով պատժել նախագահների հասցեին սպառնալիքներ հնչեցնողներին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է փոփոխություններ կատարել երկրի Քրեական օրենսգրքում։

Փոփոխություն թույլ կտա պատժել նրանց, ովքեր բռնության սպառնալիքներ կհնչեցնեն գործող և նախկին նախագահների հասցեին։

Առաջրկվող փոփոխության տեքստն արդեն պաշտոնական կայքէջում հրապարակված է և, ըստ այդմ, հոդվածը նախատեսում է ութ տարվա ազատազրկում։

Ի դեպ, գործող Քրեական օրենսգրքում կան հոդվածներ, որոնք սահմանում են մինչև մի քանի տարվա ազատազրկում՝ պաշտոնյայի հասցեին սպառնալիքների կամ նախագահի հասցեին վիրավորանքի, զրպարտության համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031