Կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի խոսքով՝ երկրների միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը երկար տարիների աշխատանք է, կան բազմաթիվ երկրներ, որոնք մինչև այսօր չունեն դեմարկացված և դելիմիտացված սահմաններ։ Այս համատեքստում պաշտոնյան որպես օրինակ բերեց Հայաստանի և Վրաստանի սահմանները։
Ճապոնիան բողոք է հայտարարել Չինաստանին Արեւելա-չինական ծովում Սենկակի (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) վիճելի կղզեխմբի շրջանում ՉԺՀ-ի պարեկային նավերի երկարատեւ գտնվելու կապակցությամբ:
Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով արհամարհում է նաև ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումները՝ Ադրբեջանում գերեվարված հայ զինվորականների և քաղաքացիական անձանց մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ:
Թուրքիայի պետական «TRThaber» լրատվականն ուշագրավ բացահայտում է արել արցախյան 44—օրյա պատերազմում Ադրբեջանի բանակի կենդանի ուժի կորուստների մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում իրադրությունը սրվել է, Տաջիկաստանի կողմից առկա է տեխնիկայի եւ զինծառայողների կուտակում:
Չինաստանը, Աֆղանստանը եւ Պակիստանը սպասում եւ ողջունում են «Թալիբան» շարժման վերադարձին Աֆղանստանի քաղաքական հուն: Այդ մասին ասված է երեք երկրների արտգործնախարարությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։
Առնվազն ինը մարդ է զոհվել ՉԺՀ-ի հյուսիս – արեւմուքի Գանսուի նահանգում երկաթուղու բանվորների գնացքով վրաերթի հետեւնքով: Այդ մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Այդպես մենք լեգիտիմացրել ենք ռազմական երանգավորումը, ինչին ձգտում էր Ադրբեջանը։
NASA-ն հայտարարել է, որ Վեներա է ուղարկում երկու նոր առաքելություն՝ մոլորակի մթնոլորտը եւ երկրաբանական առանձնահատկություններն ուսումնասիրելու համար: Այդ մասին հաղորդել է BBC News-ը։
Ինդոնեզիայի կառավարությունը քննարկում է յոթ երկրների հետ, ներառյալ Ռուսաստանը, տուրիստական միջանցքների բացումը: Այդ մասին հաղորդել է Jakarta Post-ը։
Աշխարհի զարգացած երկրները պետք է ավելի ակտիվ կերպով զարգացող երկրների հետ կիսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի իրենց պաշարներով, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր ապահովել իրենց իսկ անվտանգությունը:
Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, հունիսի 1-ին արժեզրկման նոր ռեկորդ է գրանցել:
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են կատարել իրենց առաջադրանքները շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման հարցում, ինչպես նաև ապահովում են ավտոտրանսպորտի տեղաշարժի և ապրանքների տեղափոխման անվտանգությունը Լաչինի միջանցքով:
«Սկսած 2018թ. մայիսից ՀՀ կառավարությունը չի ունեցել և չունի ներդրումային քաղաքականություն, այսինքն՝ չգիտի՝ ինչպես խրախուսել ներդրումները, ինչպես պաշտպանել դրանք, և այո, ես պնդում եմ, որ Հայաստանը վարում է «փակ դռների» քաղաքականություն: Դա արվում է մտածված ձևով՝ ոչ միայն չներգրավել, այլև չպաշտպանել ինստիտուցիոնալ ներդրողներին, որոնք ահռելի քանակի ներդրումներ էին արել, և նրանց ակտիվները փաստացի չեն պաշտպանվում ՀՀ-ում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայհանդիպումը պատասխանում է հյուսիսատլանտյան դաշինքի շահերին:
Հնդկաստանի շիճուկի ինստիտուտը, որը պատվաստանյութերի խոշորագույն արտադրողն է, երկրի իշխանություններին է դիմել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը թույլատրելու համար:
Համաշխարհային փոստային միության (ՀՓՄ) միջազգային բյուրոն որոշում է կայացրել իրենց տվյալների շտեմարանում չգրանցել Ադրբեջանի կողմից թողարկված «Ադրբեջան 2020» փոստային նամականիշները։
Բելառուսի Արտաքին գործերի նախարարությունը Վաշինգտոնին տեղեկացրել է ամերիկյան պատժամիջոցների դեմ պատասխան միջոցներ սահմանելու մասին:
Հինգշաբթի՝ հունիսի 3-ին, ձյուն է տեղացել թուրքական մի շարք նահանգներում, որոնք գտնվում է Սև ծովի ափամերձ հատվածներում, տարածաշրջանն, ընդհանուր առմամբ, հորդառատ անձրևներ են տեղում:
ԱՄՆ-ը 7 միլիոն դոլարի պարգեւ է հայտարարել իսլամական Մահրիբում «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Ուբայդե ալ Անաբիի վերաբերյալ տեղեկատվության դիմաց: Այդ մասին հաղորդել է Պետդեպարտամենտը։
Իր եվրոպական վոյաժների շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ Բրյուսելում: Իսկ վերջինս Փաշինյանի հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` Հայաստանին ու Ադրբեջանին հորդորելով վերսկսել բանակցությունները: Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի տարածած հայտարարության մեջ, որը հրապարակվել է չորեքշաբթի օրը Բրյուսելում բանակցություններից հետո:
Air France ավիաընկերությունը գործարկում է հունիս-հոկտեմբեր ամիսների համար Ռուսաստանից Ֆրանսիա ամառային ծրագիրը՝ չվերթների թվի ավելացման պատճառով: Այդ մասին հաղորդել է Մոսկվայում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը։
Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի ֆոնին նոր թափ է ստացել աշխարհաքաղաքական մրցակցությունը Հարավային Կովկասում ազդեցության համար: Եվ ՀՀ իշխանությունները դարձել են այդ պայքարի լավագույն գործիքը: 17 օր անց սպասվող ընտրություններից առաջ տարածաշրջանային մամուլի ուշադրության կենտրոնում Նիկոլ Փաշինյանի եվրոպական վոյաժներն են դեպի Փարիզ ու Բրյուսել, որտեղ շարունակվում են վերջինիս բարձրաստիճան հանդիպումները՝ ուղղված տարածաշրջանում արևմտյան ներգրավման վերականգնմանը: Փաշինյանի և Մակրոնի շեշտադրումները կարևոր են՝ հասկանալու համար, թե ինչպիսի տեսք է ունենալու բանակցային գործընթացն առաջիկայում:
Նա ավելացրել է, որ խոսքը ոչ միայն քաղաքական, այլ նաև երկրի ղեկավարության դիվանագիտական, ինչպես նաև անձնական ջանքերի մասին է:
Ազգային անվտանգության հարցերի գծով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի խորհրդական Ջեյք Սալիվանը արտաքին քաղաքական հարցեր գծով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի օգնական Յան Հեքերի հետ քննարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Իրանի հետ կապված խնդիրները:
Սիրիան Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում (ՊՄՏՀ) ելք է փնտրում՝ դուրս գալու Դամասկոսի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցներից:
Մայիսի 30-ին աշխատանքային այցով Ադրբեջան էր ժամանել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ա. Քարաիսմաիլօղլուն, ով Բաքվում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ հանդիպումից հետո մեկնում է Հորադիզ կայան՝ տեղում ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։
Անցած օրերին աշխատանքային այցով եղել եմ Մարտունու շրջանի Թաղավարդ, Կարմիր շուկա և Ասկերանի շրջանի Սարուշեն, Շոշ, Խանապատ և Խրամորթ համայնքներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Թեհրանի նավթավերամշակման գործարանում հրդեհը վերցված է հսկողության տակ եւ լիովին կմարվի մեկ կամ երկու ժամում: Հունիսի 3-ին այդ մասին հայտարարել է նավթավերամշակման գործարանի պաշտոնական ներկայացուցիչ Շաքեր Խաֆային։
Հայաստանի դիահերձարաններում ադրբեջանցի զինծառայողների մարմիններ չկան: Այս մասին ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության և Պետական անվտանգության ծառայության համատեղ հաղորդագրության մեջ, գրում է minval.az կայքը: