Վերջին հինգ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղը, որը գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև, շրջափակման մեջ է վերջինիս կողմից։
Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը հայտարարություն է տարածել:.
Ալեն Սիմոնյանի և Յաել Բրաուն-Պիվեի համատեղ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
ՄԱԿ Անվտանգության խորհրդում հունվարի 12-ին Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի նախագահությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Օրենքի գերակայության խթանումը և ամրապնդումը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար» թեմայով։
ՆԱՏՕ անդամակցության համար Թուրքիայի կողմից Շվեդիային ու Ֆինլանդիային ներկայացվող պահանջները շարունակվում են։
Ունենալով հայերի բնակարանների հասցեները և քաղաքի քարտեզը ադրբեջանցի ջարդարարներն արագությամբ գտնում էին հայկական տները և դաժանորեն սպանում մարդկանց ազգային պատկանելության համար: Այդ առնչությամբ «Комсомольская правда»-ն գրում է. «Հավաքվածների մոտ հայտնվեցին հայերի հասցեներով ցուցակներ, և Բաքուն պայթեց… Քաղաքում ուժեղացել էր հակահայկական հիստերիան, հնչում էին կոչեր համընդհանուր թշնամու դեմ միավորվելու մասին»:
Լեռնային Ղարաբաղի շրջափակումն ավերիչ հետևանքներ ունի արդեն իսկ խոցելի տարածաշրջանի համար, որը դեռ վերականգնվում է 2020 թվականի ադրբեջանական հարձակման հետցնցումներից:
Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման հարցերի նախարարությունը և Արտահանումերի վերահսկման միացյալ վարչությունը թարմացրել են Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ կիրառվող զենքի էմբարգոյի վերաբերյալ իրենց ուղեցույցը:
Արցախի իշխանությունն ինչպես և կանխատեսվում էր կոշտ արձագանքեց Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի՝ Արցախին վերաբերող հայտարարություններին։
Մեգալոդոն շնաձուկը, որի անունը հին հունարենից թարգմանաբար նշանակում է «մեծ ատամ», անհետացել է մոտավորապես 3,5 միլիոն տարի առաջ։ Այս կենդանու երկարությունը հասնում էր 20 մետրի։
Բացի այդ, ԵՄ-ն մտադիր է «նվազեցնել կախվածությունը Չինաստանից և ավելացնել արտադրությունը դաշինքի ներսում»։
Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի ու Ուկրաինայի քաղաքացիները ավելի շատ են սկսել գնել անշարժ գույք Թուրքիայում:
Ռուսաստանում միլիարդատերերի թիվը 2022 թվականին նվազել է՝ հասնելով 88-ի. Forbes հանդեսի 2021 թվականի վարկանիշում եղել է 123 ռուսաստանցի միլիարդատեր, մեկ տարի անց նրանց թիվը կրճատվել է մինչև 88։
Հայ հասարակությունը մտավոր տիրույթում, բայց հետո նաև ինստիտուցիոնալ կերպով պետք է պատրաստվի մետաՆիկոլ իրականությանը։ Հակառակ դեպքում ստիպված ենք լինելու որևէ օտար ափում մղկտալ մետաՀայաստան դժբախտությունից։
168.am լրատվական-վերլուծական կայքը համագործակցություն է սկսել անգլալեզու Groong փոդքասթի հետ։ Արցախում տիրող ճգնաժամի լույսի ներքո, երբ Արցախում 120 հազար հայ շարունակում է շրջափակված մնալ, Groong փոդքասթի համահեղինակ Հովիկ Մանուչարյանը զրուցում է քաղաքական, տնտեսական, հասարակական գործիչների հետ:
Մերձբալթյան երկրներում գների 2022 թվականին գրանցված սրընթաց աճի ֆոնին Եվրամիությունը (ԵՄ) գտնվում է կտրուկ գնաճի սպառնալիքի տակ: Այս մասին հայտնում է gazeta.ru կայքը՝ հղում տալով Financial Times-ին:
«Հիշում ենք՝ Իլհամ Ալիևի սպառնալիքները Հայաստանին, երբ ասում էր՝ հանկարծ մտքներովդ չանցնի ուժեղանաք, նորմալ բանակ ունենաք, և այլն, հիմա ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները նույնիսկ դրան են համաձայն և փորձում են խուսափել որևէ քայլից, որը կարող է դուր չգալ Ադրբեջանին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «VERELQ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը ՀՀ տարածքում նպատակահարմար չեն համարում:
Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե փորձում է ստեղծված իրավիճակի մասին տեղյակ պահել տարբեր երկրներում ապրող իր ընկերներին, բայց կարծում է, որ խնդիրն ավելի խորն է:
Ասադն ընդգծել է, որ նման արդյունքները ենթադրում են վերջ տալ «օկուպացիային» (սիրիական տարածքի) և ահաբեկչությանն աջակցությանը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Յաել Բրաուն-Պիվեին:
Եթե Հայաստանն ունի այդ այլընտրանքները, ապա դա այլ խոսակցություն է, բայց ես խիստ կասկածում եմ։ Եթե դա այդպես է, ինչո՞ւ հայկական կողմը չցանկացավ բանակցությունները շարունակել Արևմուտքի հովանու ներքո, իսկ ներկայումս կողմ է ռուսական առաջարկներին, բայց զուգահեռաբար մերժում է ՀԱՊԿ զորավարժությունները և ռուսական ներկայությունը համարում սպառնալիք։ ՌԴ ԱԳՆ դիրքորոշումը, որ հայտարարությունները հակասական ու անհասկանալի են, արտացոլում է իրականությունը»,- ասաց Լուկիանովը։
Ի դեպ, եթե ոմանք մտածում են, որ իրերի նման դասավորությունների պարագայում բարեհաջող կփախչեն/կարտագաղթեն, ապա ասեմ, որ չեն հասցնելու։
«Փաշինյանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս. դա անբեկանելի է։ Հայաստանի Կառավարությունը խնդիր է դրել Արցախը բերել Ադրբեջանի ենթակայության տակ՝ շահելով իշխանության շարունակականությունը. դա այն գինն է, որը պետք է վճարեն, որ կառավարեն Հայաստանում»,- ասաց քաղաքագետը՝ շեշտելով՝ եթե Փաշինյանին թվում է, որ այն պայմանավորվածությունները, որոնք կայացվել են, վերջ ունեն, սխալվում է՝ դրանք վերջ չունեն, ուստի, եթե նրան թվում է՝ հանձնումներն ավարտվելու են 29.800 քառակուսի կմ-ով, սխալվում է։
Երկու կուսակցությունների արտաքին քաղաքական հարցերով խոսնակները ԱԳ նախարարից նաև հետաքրքրվել են, թե ի՞նչ լրացուցիչ ջանքեր կարող են գործադրել Նիդերլանդները և Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն տրամադրելու համար, հնարավո՞ր է օդային կամուրջ բացել դեպի Լեռնային Ղարաբաղ՝ սննդամթերքի և դեղորայքի մատակարարումն ապահովելու համար։
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան (ՄԻՊ), Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է ապահովել Արցախի իշխանության ներկայացուցիչների անվտանգությունը, եթե Ադրբեջանի հետ նրանք մտնեն, այսպես կոչված, ուղիղ քաղաքական երկխոսության մեջ, կամ արդյոք կարելի՞ է երաշխավորել, որ Ադրբեջանի իշխանությունները չեն ձերբակալի ու կալանավորի նրանց, ասաց՝ առանց անվտանգության հստակ երաշխիքների անմիջականորեն ուղիղ ֆիզիկական ներկայությամբ խոսելն ունի լուրջ վտանգներ:
Թուրքիայի արտահանողների խորհրդից (ԹԱԽ-TİM) հայտնում են, որ ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում Իսրայել կատարված արտահանման ծավալները կազմել են 6 մլրդ 111 մլն դոլար։
Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում հունվարի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի հանդիպումը:
Հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում «Անխախտ եղբայրություն-2023» ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը նպատակահարմար չեն համարում:
Պետք է ազնվորեն ժողովրդին պատմել պայմանավորվածությունների մասին. Զախարովան՝ Փաշինյանին
Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չեմ ուզում անդրադառնալ՝ Հայրենիքն ու Պետությունը վաղուց վաճառքի հանած ոչ մի խեղկատակի ասուլիսի, մեկնաբանության: Վերջին 4.5 տարում արել եմ կոնստանտ պարբերականությամբ: