Ինչո՞ւ է լռում ԱԳՆ-ն. Փաշինյանի հերթական սայթաքումը. Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ինչո՞ւ է լռում ԱԳՆ-ն. Փաշինյանի հերթական սայթաքումը

🔻 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կրկնել է իր ղեկավարի այն հայտարարությունը, որ եթե ՀՀ-ն չփոխի իր Սահմանադրությունը, խաղաղության պայմանագիրը չի կքնվի։ Նա նաև ասել է, որ Նիկոլ Փաշինյանը Սահմանդրության փոփոխության հարցը քննարկել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակ է խնդրել, որպեսզի կարողանա ընդունել նոր սահմանադրությունը:
🔴 Ալիևի ներկայացուցչի այս հայտարարության վերաբերյալ Factor.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն։
Հարցմանն արտգործնախարարությունից պատասխանել են, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործը։

🔸Առաջին հայացքից ԱԳՆ-ն սպառիչ պատասխան է տվել: Բայց դա այդպես է՝ միայն առաջին հայացքից, որովհետև, ըստ էության, պատասխան չի տրվել Ամիրբեկովի այն պնդմանը, թե «Նիկոլ Փաշինյանը ժամանակ է խնդրել, որպեսզի կարողանա ընդունել նոր սահմանադրությունը»:

Հայաստանի ԱԳՆ-ն այս կարևոր հանգամանքը շրջանցել է, ինչը լեգիտիմ հիմք է տալիս ենթադրելու, որ Փաշինյանն, այնուամենայնիվ, Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը դարձրել է բանակցային գործընթացի թեմա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031