ԵԽ-ից Բուլղարիայի նախագահին կոչ են անում չստորագրել ԼԳԲՏ-ի «քարոզչությունը» դպրոցներում արգելող օրենքը
                                    Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլաերտին կոչ է արել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևին չստորագրել օրենքը, որն արգելում է ԼԳԲՏ-ի «քարոզչությունը» դպրոցներում։
«Իշխանությունները պետք է պայքարեն ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության և թշնամական հռետորաբանության դեմ, այդ թվում՝ ընտրությունների նախաշեմին»,- X-ում գրել է է Օ’Ֆլաերտին՝ հավելելով, որ ինքը «խորապես մտահոգված է» բուլղարացի օրենսդիրների կողմից ընդունված օրենսդրական փոփոխություններով։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    