Բաժիններ՝

Մեսսիից հետո ևս մեկ առաջատար մոտ է Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելուն

Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան և «Բոկա Խունիորսի» ավագ Լեանդրո Պարեդեսը աշխարհի առաջնության սկանդալային եզրափակիչից հետո կարող է ավարտել միջազգային կարիերան։ Այս մասին հաղորդում է armsport.am-ը։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության վճռորոշ խաղում Իսպանիայից կրած պարտությունից հետո Պարեդեսը մասնակցել է զանգվածային ծեծկռտուքի, ինչի պատճառով որակազրկվել է 10 խաղով և տուգանվել։

«Որակազրկմանս, ինչպես նաև Մեսսիի որոշման պատճառով ինձ համար բարդ կլինի շարունակել ելույթներս ազգային թիմում։ Ամեն ինչ այլևս առաջվանը չի լինի։ Ես դեռ չեմ խոսել մարզչի հետ, բայց մենք կզրուցենք, և կտեսնենք, թե ինչ որոշում կկայացնեմ»,- նշել է կիսապաշտպանը։

Լեանդրո Պարեդեսն Արգենտինայի հավաքականի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 84 հանդիպում՝ դառնալով աշխարհի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ նվաճելով Ամերիկայի գավաթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930