Քիչ առաջ Սոչիում մեկնարկեց Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը: Հանդիպման արարողակարգային հատվածը մեկնարկեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ապա Իլհամ Ալիևի բացման խոսքերով, որոնք ըստ էության նույնն էին, ինչ Պուտին-Ալիև առանձնազրույցի ընթացքում:
Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ընթացող եռակողմ բանակցություններից առաջ շփումներ է նախաձեռնել ՌԴ Կառավարության որոշ անդամների հետ:
Քիչ առաջ Սոչիում մեկնարկեց Պուտին-Ալիև առանձնազրույցը, որին հաջորդելու են եռակողմ բանակցությունները, ապա Պուտինի առանձնազրույցը Նիկոլ Փաշյանի հետ:
Սոչիում մեկնարկել է ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Բաթումում եւ Զուգդիդում բողոքի ակցիաների կազմակերպիչներին, քաղաքական առաջնորդներին եւ հավաքված քաղաքացիներին կոչ է անում՝ պահպանել օրենքի պահանջները հավաքների ու կարծիքներ հայտնելու ժամանակ եւ ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին:
Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին կհաջողվի Սոչիում նախանշել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարային ուղղությունները: Ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ անդրադառնալով Սոչիում սպասվող եռակողմ բանակցությունների արդյունքներին:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ այն իշխանությունը, որը չունի ազգային մտածելակերպ, չգիտի իր ժողովրդի պատմությունը, չգիտի, թե ով է իր թշնամին, ով՝ բարեկամը, ապա սպասելի էր երկրում ստեղծված նման իրավիճակը։
Ղրիմի հանրային պալատի ղեկավար Ալեքսանդր Ֆորմանչուկը հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւ նրա գործընկերները միտումնավոր կերպով ռազմական հակամարտության էսկալացման են գնում՝ մեծացնելով իրենց ռազմական ներկայությունը Սեւ ծովում։
Նրա խոսքով՝ այդ խմբի ղեկավարները խորհրդարանի պատգամավորներ են եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանք պլանավորել էին Բիշքեկում բողոքի զանգվածային ակցիաներ կազմակերպել եւ ակնկալում էին ընտրություններում հաղթանակ տանող քաղաքական ուժերի աջակցությունը: Դրա համար խումբը հավաքել էր ագրեսիվորեն տրամադրված մոտավորապես հազար երիտասարդների:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) Եվրամիությանը (ԵՄ) կառաջարկի դադարեցնել ավիահաղորդակցությունն Աֆրիկայի հարավային մասի երկրների հետ՝ կորոնավիրուսի նոր շտամի տարածման պատճաով: Նոյեմբերի 26-ին այդ մասին հայտնել է ԵՀ-ի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Twitter-ի՝ իր օգտահաշվում:
Անգելա Մերկելի 16 տարի տևած կառավարումը մոտենում է ավարտին։ Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում Մերկելին փոխարինում է Բունդեսթագի սեպտեմբերյան ընտրություններում հաղթած սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Օլաֆ Շոլցը։
Ի՞նչ ունենք հիմա: Թուրքիայի հիմնական նախապայմաններն իրականում բավարարված են: Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հայկական կողմը հրաժարվել է: Արցախը հանձնված է:
Նախօրեին գումարված Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստը տևել է 3 ժամ և ավարտվել հայտարարության ընդունմամբ։ Տարածված գրավոր հայտարարության մեջ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կա նաև Հայաստանին և Հունաստանին։
Չնայած արտաքուստ հարաբերությունների կարգավորման ֆոնին՝ կրկին սրվում է Արաբական #Էմիրություններ-#Կատար մրցակցությունը, որը դրսևորվում է միաժամանակ մի քանի ուղղություններում՝։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոյեմբերի 26-ին հատուկ հանդիպում կանցկացնի Հարավային Աֆրիկայում կորոնավիրուսի B.1.1.529 նոր շտամի հայտնաբերման պատճառով:
Նոյեմբերի 26-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ֆիջիի ափից ոչ հեռու: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։
Ավստրալիան քննարկում է պաշտոնատար անձանց՝ Պեկինում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղեր ուղարկելուց հրաժարվելու հնարավորությունը: Այդ մասին հաղորդել է Sydney Morning Herald թերթը:
Իտալիայի կառավարությունը հավանություն է տվել COVID-19-ի տարածման դեմ պայքարի միջոցները խստացնելուն եւ հայտարարել նոր տեսակի սանիտարական անցաթուղթ ստեղծելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է ANSA գործակալությունը:
Թուրքիայում 2021 թվականին նոյեմբերի 15-ի դրությամբ գրանցվել է կնոջ սպանության 251 դեպք։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 25-ի առավոտվա դրությամբ կազմել է 259 միլիոն 465 հազար 36: Այդ մասին վկայում են վերջին տվյալները:
Apple ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է իր ապրանքների վաճառքը Թուրքիայում՝ կապված թուրքական լիրայի գրանցած հերթական ռեկորդային անկման հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պակիստանի Լահոր մեգապոլիսն առաջատարն է աշխարհում ամենաաղտոտված մթնոլորտով քաղաքների ցուցակում: Նոյեմբերի 24-ին այդ մասին հայտնում է Շվեյցարիայի IQAir օդի որակի դիտազննման առցանց պլատֆորմը։
Սոչիում նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունենալիք Փաշինյան-Ալիև գագաթնաժողովին ընդառաջ՝ դիվանագիտական ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:
Չպատվաստված մարդիկ COVID-19-ի հիմնական տարածողներն են: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոյում:
Ռուսաստանի Դաշնության Կեմերովոյի մարզի Բելովո շրջանի «Լիստվյաժնայա» ածխահանքում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 14 մարդ, այդ թվում երեք փրկարարներ, ևս երեքը անհայտ կորած են:
Հյուսվածքաբանական հետազոտությունը հաստատել է, որ անցյալ շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի մոտ հեռացված պոլիպը բարորակ է: Այդ մասին ասված է Միացյալ Նահանգների ղեկավարի բուժող բժիշկ Քեւին Օ’Քոնորի հայտարարության մեջ, որը նոյեմբերի 24-ին հրապարակել է Սպիտակ տունը։
Քաղաքական գիտությունների դոկտոր, անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրել է ․ «Ըստ շրջանառվող տեղեկությունների ՝ 2022 թ. հունվարի 1-ից կհանվի Թուրքիայից Հայաստան շինանյութի ներկրման արգելքը: Շինանյութին կհաջորդեն հագուստը, մաքրող միջոցները, կոսմետիկան և այլ ապրանքները։
Եթե Վաշինգտոնն այդքան հաճախ չմիջամտեր Միջինարևելյան տարածաշրջանում, ռազմաբազաների և ռազմավարական դաշնակության կարևորությունն այդքան մեծ չէր լինի: Այս մասին գրում է Responsible State Craft պարբերականի վերլուծաբան Դուգ Բենդոուն՝ նշելով 8 պատճառ, որոնց համար ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Թուրքիայից՝ որպես ռազմավարական դաշնակցից:
Նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալու է Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որին հաջորդելու է՝ դեկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ ևս մեկ, այս անգամ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը։