
Թուրքիան և Սաուդիան Արաբիան կհամագործակցեն ռազմարդյունաբերության ոլորտում

Թուրքիայի իշխանությունները մտադիր են խորացնել իրենց հարաբերությունները Սաուդիան Արաբիայի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայտնի է դարձել, որ Սաուդիան Արաբիայի պետական «SAMI» ընկերությունը համագործակցելու է թուրքական ռազմա-արդյունաբերական ընկերությունների հետ: Վերջիններս համատեղ արտադրանք են տալու:
Նշվում է, որ սաուդական երկիրը մտադիր է համագործակցության շեշտը դնել թուրքական «Aselsan» և «Baykar» ռազմա-արդյունաբերական ընկերությունների հետ:
Այս համատեքստում «SAMI»-ը թուրքական ընկերությունների հետ համագործակցութայն մասին 3 հուշագիր է կնքել:
Բացի ռազմարդյունաբերական վերոնշյալ ընկերություններից համատեղ աշխատանքի մասին փաստաթուղթ է կնքվել նաև թուրքական օդատիեզերական «Fergani» ընկերության հետ:
Փաստաթղթերը ստորագրվել են Սաուդիան Արաբիայի պաշտպանության նախարար Հալիդ Բին Սելման Էլ Սաուդի և ռազմարդյունաբերության նախագահ Հալուք Գյորգյունի մասնակցությամբ կազմակերպված միջոցառմանը:
Գյուգյունի՝ X-ի (Twitter) իր սոցհաշվում տարածած գրառման մեջ ասվում է. «Երկու երկրի ընկերություններն այս ստորագրություններով կարևոր քայլ են արել իրենց ուժերը համատեղելու համար»:
Հատկանշական է նաև, որ Թուրքիայի և Սուդիան Արաբիայի հարաբերությունների խորացումը անարձագանք չի մնացել թուրքական մեդիայում:
Թե՛ իրադարձության մասին տարածվող լուրերում և թե սոցհարթակներում ուշագրավ է հետևյալ գրառումը. «Ջեմալ Խաշոկջիի սպանության դատավարության՝ Ռիադ տեղափոխվելուց և փակվելուց հետո իշխանությունը խորացնում է հարաբերությունները Սաուդիան Արաբիայի հետ»:
Ջեմալ Խաշոկջի – սաուդցի լրագրող, ով սպանվել էր Ստամբուլում գտնվող սեփական երկրի հյուպատոսարանում:
Հիշեցնենք, որ Սաուդը հուլիսի 2-ին հանդիպում էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՊՆ նախարար Յաշար Գյուլերի հետ: