Բաժիններ՝

Վրաստանում ունեցվածքը թաքցրած պետական ծառայողների ցուցակը չի հրապարկվի

Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոն այլևս չի հրապարակի հայտարարագրերը սխալ լրացած և իրենց ունեցվածքը թաքցրած պետական ծառայողների ցուցակը։ Այս մասին հակակոռուպցիոն բյուրոյից փոխանցել են «Ազատություն» ռադիոկայանին, նշելով, որ հայտարարագրերի վերաբերյալ զեկույցի հրապարակման կարգը փոխվել է։

Ըստ «Transparency International-Վրաստան» միջազգային հասարակական կազմակերպության՝ հակակոռուպցիոն բյուրոն այսկերպ խախտում է հակակոռուպցիոն օրենքը, չհրապարակելով պաշտոնյաների հայտարարագրերի մոնիտորինգի արդյունքները։

Ցուցակը չհրապարակվելու դեպքում քաղաքացիները չեն իմանա, թե որ պատգամավորը, նախարարը, դատավորը կամ պետական ​​այլ պաշտոնյան է հրապարակված տվյալների մեջ նշել սեփականության մասին ոչ ճշգրիտ տեղեկություն։

2023 թվականի տվյալներով հայտարարագիրը լրացնելու պարտավորություն է ունեցել ավելի քան 6,7 հազար պետական ծառայող։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031