Մոսկվայում բանակցում են Պուտինն ու Օրբանը. Բրյուսելի պնդմամբ՝ Հունգարիայի վարչապետն այս այցի ընթացքում չի ներկայացնում ԵՄ-ն

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չհայտարարված այցով ժամանել է Մոսկվա, որտեղ մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակացությունները, հաղորդել է dw.com-ը:

«Վարչապետ Վիկտոր Օրբանն իր խաղաղարար առաքելության շրջանակում ժամանել է Մոսկվա, կառավարության ղեկավարը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», – ասել է Օրբանի մամուլի քարտուղար Բերտալան Հավասին:

Հուլիսի 5-ին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Հունգարիայի վարչապետը «ոչ մի կերպ» չի ներկայացնում ԵՄ-ն այս այցի ընթացքում։

Օրբանի այցը Մոսկվա «կատարվում է բացառապես Հունգարիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների շրջանակներում», – ընդգծել է Բորելը՝ հավելելով, որ չնայած այն հանգամանքին, որ Հունգարիան վերջերս ստանձնել է Եվրոպական խորհրդի նախագահությունը, դա Օրբանին պաշտոնական լիազորություններ չի տալիս ներկայացնել Եվրամիությունը արտասահմանում, դա անելու իրավունքը վերապահված է Բորելին, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին:

Տեսանյութեր

Լրահոս