Բաժիններ՝

Գերմանիան Ուկրաինային է փոխանցել Patriot հակաօդային պաշտպանության երրորդ համակարգը

Գերմանիայից երրորդ Patriot զենիթահրթիռային համակարգը ժամանել է Ուկրաինա, հայտնել է Կիևում Գերմանիայի դեսպան Մարտին Յագերը։

Գերմանիան 2023 թվականին Ուկրաինային է փոխանցել Patriot հակաօդային պաշտպանության առաջին երկու համակարգերը և դրանց զինամթերքը։

Երրորդ Patriot համակարգի, ինչպես նաև IRIS-T, Gepard կայանքների, հրթիռների և զինամթերքի Ուկրաինա տեղափոխման մասին հունիսի 11-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Ավելի վաղ, Սպիտակ տունը հաստատել էր, որ առաջնահերթության կարգով Ուկրաինա կուղարկվեն նոր Patriot հրթիռներ։

Ուկրաինան հաճախ մահերն ու Ռուսաստանի տարածքային ձեռքբերումները կապում է զինամթերքի և հակաօդային պաշտպանության հրթիռների պակասի հետ, որն առաջացել է արևմտյան ռազմական օգնության հետաձգման հետևանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս