Կ. Պոլսի հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշանի մահվանից հետո, ատենապետ է ընտրվել քահանա Զավեն Պճաքչյանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Թալիբան» շարժումը ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների հենակետը Աֆղանստանի Նանգարհարի արեւելյան նահանգում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է տեղական մի աղբյուր:
Նշվում է, որ օդանավի չնախատեսված վայրէջքի պատճաով փակվել է օդանավակայանի թռիչքա-վայրէջքային գոտին:
Մարտեր են տեղի ունեցել Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման անդամների եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների միջեւ Աֆղանստանի Նանգարհարի արեւելյան նահանգի վարչական կենտրոն Ջելալաբադի շրջաններից մեկում:
Ադրբեջանում կործանված ռազմական ուղղաթիռի մեջ եղել է 184 մարդ, որոնցից 14-ը զոհվել են, 4-ի վիճակը ծանր է:
Այսօր 10:40-ի սահմանում Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության ուղղաթիռ է կործանվել: Ինչպես հաղորդում է Minval.az-ը, միջադեպը տեղի է ունեցել ուսումնական թռիչքի ժամանակ Խիզիի շրջանում գտնվող ավիացիոն զորավարժարանում:
11 հանքագործների մարմիններ են գտել «Լիստվյաժնայա» հանքահորում, նրանց վերեւ տեղափոխել առայժմ չի կարելի մեթանի պատճառով:
Նոյեմբերի 30-ին 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ֆիլիպինների Մինդանաո կղզում:
Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատի՝ Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, ասորիների ու հույների դեմ իրականացված ցեղասպանությունները ճանաչելու գործադիրին ուղղված կոչը կարևոր ձեռքբերում է:
Գրողը տանի, երբ պիտի սովորենք, որ քաղաքականությունը ռեսուրսների շուրջ պայքար է՝ արևի տակ լավ տեղ ունենալու պայքար:
Կորոնավիրուսի օմիկրոն շտամի հայտնվելը վկայում 1, թե որքան վտանգավոր է համավարակը, եւ այժմ որքան բարդ իրավիճակում է գտնվում մարդկությունը:
Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթում հրապարակվել է Զաֆեր Թեմոժին անունով հայտնի թուրք ծաղրակնկարչի հերթական աշխատանքը, որում ներկայացվում է Թուրքիայում այս օրերին ստեղծված ֆինանսատնտեսական ծանր վիճակը և դրանից շիկացած ներքաղաքական մթնոլորտը։
Աֆղանստանի հարցով ՉԺՀ-ի հատուկ ներկայացուցիչ Յուե Սյաոյունն Աֆղանստանի իրադրության կարգավորման խնդիրը համարում է հարց, որը հումանիտար բնույթ ունի եւ չպետք է դիտարկվի աշխարհաքաղաքականության պրիզմայով: Նոյեմբերի 29-ին այդ մասին հայտնել է Չինաստանի արտգործնախարարությունը:
Եվրոպական մի շարք երկրներում հայտնաբերել են COVID-19 կորոնավիրուսի նոր շտամով վարակման առաջին դեպքերը, որին ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում տվել են «օմիկրոն» անվանումը։
Ընթացիկ տարվա արդյունքներով աշխարհում զբոսաշրջության ոլորտի եկամուտները կարող են 1 տրիլիոն դոլարով կրճատվել այն ցուցանիշի համեմատությամբ, որը նախորդել է COVID-19-ի համավարակին:
Թուրքիայում դեկտեմբերի 1-ին գումարվելու է նվազագույն աշխատավարձի սահմանման հանձնաժողովի նիստը։ Հնգական աշխատողից, գործատուից և կառավարության ներկայացուցչից բաղկացած հանձնաժողովի նիստի ընթացքում կորոշվի 2022 թվականի հունվարի 1-ից աշխատողներին վճարվելիք նվազագույն աշխատավարձի չափը։
Ռոբերտ Հայրապետյանը ուշադրություն հրավիրեց եռակողմ հանդիպման ժամանակ Փաշինյանի արած մի հայտարարության վրա. «Նա մոտավորապես ասաց՝ ես զարմացած եմ կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ այս մթնոլորտից, որովհետև ինձ թվում էր, թե մենք տարակարծություններ կունենանք, բայց տարակարծություններն այդ աստիճան չեն:
Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերություն ընկերությունը (TUSAŞ) ANKA հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) է մատակարարելու Ղազախստանին։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Ստամբուլում տեղի ունեցած փոթորիկի հետևանքով վիրավորների թիվը հասել է 38-ի, զոհերինը՝ 4-ի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ադրբեջանական լրատվամիջոցները ոգևորությամբ տարածում են Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովի արդյունքները, մասնավորապես, Աշգաբադի հռչակագիրը, որում արտացոլվել են Ադրբեջանի շահերից բխող դրույթներ։
ՄԱԿ-ի գլխավոր Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ կորոնավիրուսի նոր շտամի՝ «Օմիկրոն»-ի ի հայտ գալով պայմանավորված ավելի լավ է խստացնել վերահսկողությունը, բայց թույլ չտալ կանգնեցնել միջազգային ճամփորդությունը և տնտեսական փոխգործակցությունը:
Ռուսաստանը քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Ռիգայում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս կոչ է արել որքան հնարավոր է շուտ բանակցել միջազգային համաձայնագրի շուրջ՝ ապագա համաճարակները կանխելու համար: «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ ԱՀԿ ղեկավարն այս մասին հայտարարություն է կատարել նոյեմբերի 29-ին Ժնևում:
Ճապոնիան նոյեմբերի 30-ից չեղարկում է օտարերկրացի գործարարների, ուսանողների եւ տեխնիկական ստաժորների համար մուտքի՝ մեկ ամսից էլ պակաս գործող զիջողությունները եւ կրկին դադարեցնում է նոր այցագրերի հանձնումը բոոլոր երկրների քաղաքացիների համար:
Իրանի կենտրոնական մասում գտնվող Չեհարմեհալի և Բախտիարիայի նահանգում ուղղաթիռ է կործանվել:
Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մեկելը կոչ է արել համավարակների կանխման միջազգային համաձայնագիր կնքել, որը ներառեր նաեւ համապատասխան ջանքերի ֆինանսավորումը: Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 29-ին՝ ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային վեհաժողովում։
Գերձայնային զենքով նոր ինքնաթիռները Օդատիեզերական ուժերի (ՕՏՈւ) ավիացիոն զորամասերին կմատակարարվեն հաջորդ տարի:
Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի շրջանակներում Աշգաբադում կայացել է Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
«Եթե գործող վարչապետն ասում է՝ կան տարածքներ, որոնք քարտեզով պատկանում են Ադրբեջանին, բայց մեր տիրապետության տակ են, ապա ցանկացած պահի Ադրբեջանը կարող է այդ հայտարարությունը ցույց տալ և ասել, որ մեր տարածքները ձեր տիրապետության տակ են, և եթե սահմանազատում, սահմանագծում չարվի, մենք կգանք և ուժային եղանակով կվերցնենք՝ հենվելով ՀՀ վարչապետի խոսքերի վրա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ստեփան Դանիելյանը:
Ըստ ադրբեջանական մամուլի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Աշգաբադում ՏՀԶԿ գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումներ է ունեցել Իլհամ Ալիևի, Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի և Պակիստանի նախագահ Արիֆ Ալվիի հետ, որոնց ընթացքում հնարավորություն է ստեղծվել անկեղծորեն քննարկել օրակարգում դրված հարցերը: