Ալիևն օկուպացված Շուշիում հանդիպել է Ֆիդանի հետ․ քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները:

Հուլիսի 5-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Շուշայում (Շուշի) ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։

Ալիևն ու Ֆիդանը քննարկել են Բաքվի և Երևանի հարաբերությունները։ Կողմերն անդրադարձել են նաև թուրք-ադրբեջանական համագործակցությանը և թյուրքական աշխարհի միասնության կարևորությանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ օկուպացված Շուշիում կայանալու է Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը:

Տեսանյութեր

Լրահոս