Բրիտանայի արտաքին քաղաքական կյանքում ցնցումային փոփոխությունները բացառվում են. Լեյբորիստները հաղթեցին, որովհետև…Հրանտ Սարկիսով
Հրանտ Սարկիսովն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած ընտրություններին:
«Քանի որ ինձ շատ են գրում, թե բա էս ի՞նչ եղավ Անգլիայում, ասեմ.
Որևէ արտառոց բան տեղի չի ունեցել: Ավելին, Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական վեկտորում որևէ լուրջ փոփոխություն անգամ սպասել պետք չէ: Համաշխարհային քաղաքականության թիվ մեկ հարցը Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմն է: Նորին մեծության հավատարիմ ընդդիմության առաջնորդ սէր Քիր Սթարմերը հայտարարել էր, որ նրանք լոյալ են Կառավարության որդեգրած քաղաքականությանը, և իշխանության գալուց հետո շարունակելու են սատարել Ուկրաինային:
Լեյբորիստները հաղթեցին այն պատճառով, որ բրիտանացիները հոգնել էին Պահպանողականների ներքաղաքական էքսպերիմենտներից: Ավելին, անհրաժեշտ է հասկանալ, որ Պահպահանողականներն այլևս դասական պահպանողականներ չեն, իսկ լեյբորիստներն էլ՝ հին ու բարի աշխատավորներ: Վերջիններս լրջագույն էվոլյուցիայի են ենթարկվել. պահապանողականները քայլում են դեպի կենտրոն, իսկ լեյբորիստները՝ չափավոր ձախ, սակայն դեպի կենտրոն ձգտելով:
Փաստացի, բրիտանացիները նախընտրեցին Լեյբորիստներին այն պարզ պատճառով, որ Պահապանողականների վերջին երեք լիդերները՝ վարչապետներ Ջոնսոնը, Թրասը եւ Սունակը, չէին կարողանում ներքին լուրջ հարցերին լուծումներ առաջարկել՝ հիփոթեքներից մինչև միգրացիոն քաղաքականություն: Սոցհարցումները ցույց են տալիս, որ բրիտանացիների մեծամասնությունը Պահպանողականների պարտության մեջ մեղադրում է Լիզ Թրասին, որն ի դեպ կորցրեց իր տեղը Համայնքների պալատում՝ վերջին 90 տարում առաջին դեպքը, երբ պաշտոնաթող վարչապետն իր տեղը կորցնում է Գլխավոր ընտրությունների միջոցով: Այնուհետև մեղադրում են պաշտոնաթող վարչապետ Ջոնսոնին և վերջինիս հայնտի սկանդալը՝ կապված COVID-19-ի հետ:
Ուստի, Բրիտանայի արտաքին քաղաքական կյանքում ցնցումային փոփոխություններ ոչ միայն չեն լինելու, այլև բացառվում են. անհրաժեշտ է պարզապես ուսումնասիրել բրիտանական քաղաքական պատմությունը, ինչպես նաև Միապետի ստվերային իշխանությունը եւ ազդեցությունը:
Վարչապետ Սունակը շուտով կուղևորվի Բուքինհեմյան պալատ՝ (կամ արդեն այնտեղ է) Նորին մեծությանը տեղեկացնելու ընտրությունների ելքի մասին, հայտարարելու Նորին մեծության առաջին նախարարի պաշտոնից իր հեռանալու, ինչպես նաև Առաջին նախարարի փոփոխության անհրաժեշտության մասին: Այնուհետեև Նորին մեծության հավատարիմ Ընդդիմության առաջնորդն առանձնազրույց կունենա Նորին մեծության հետ, որը քաղաքական կուլուարներում «Ձեռք համբուրելու արարողություն» է կոչվում: Վերջինիս ընթացքում Սուվերենը «խնդրում է» իր անունից ձևավորել Կառավարություն:
Վարչապետ Սունակը, որը պահպահնել է իր տեղը Համայնքների պալատում, թողնելու է Պահպանողական կուսակացության, հետևաբար նաև Ընդդիմության առաջնորդի պաշտոնը: Ընդդիմության առաջնորդի հավանական թեկնածուներն էին Համայանքների պալատի առաջնորդ, փաստացի փոխվարչապետ Փեննի Մորդենթը, սակայն վերջինիս 1000-ից պակաս ձայնով չկարողացավ պահպանել իր տեղը Պալատում. լրջագույն հարված՝ Պահպանողական կուսակացության համար: Այնուհետեւ և Պաշտպանության պետական քարտուղար Գրանթ Շաֆսը, Գանձապետարանի քարտուղար Ջերեմի Հանթը ևս չեն պահպանել իրենց տեղերը. ֆորմալ առումով նրանք չեն կարող լինել Ընդդիմության առաջնորդ, սակայն նրանց քաղաքական ազդեցությունը դեռ կթևածի թե՛ Վեսթմինսթրում, և թե՛ Պահպանողական կուսակցությունում:
Հ.Գ. Իրականությունից կտրված վերլուծություններն ընթերցելիս պարզապես ապշում եմ: Զարմանում եմ, թե մեր՝ այսպես կոչված փորձագետները, քաղաքական անալիտիկները, քաղաքական ակտիվ կայնքով ապրող մարդիկ ո՞նց են մտածում, իրենց թվացյալ աշխարհում ապրելով, ինչ-որ վերլուծություններ հրամացնում քար ճշմարտության տեղ:
Հ.Գ.Գ. Հաջորդիվ կանդրադառնամ Պահապանողականների առաջնորդի հնարավոր թեկանծուներին:
Հ.Գ.Գ.Գ.
Նորին Մեծության հավատարիմ Ընդդիմմության առաջնորդ Քիր Սթարմերը պաշտոնպես ստանձնեց Նորին Մեծություն Չարլզ 3-րդի Առաջին Նախարար, Գանձապետարանի առաջին Լորդի պաշտոնը, ինչպես նաև Դաունինգ սթրիթ 10-ից` որպես Թագավորության վարչապետ, ուղերձով դիմեց ազգին»: