Ստամբուլում Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի հյուպատոսությունները դադարեցրել էին աշխատանքը, աշխատանքը դադարեցնում է նաև Ֆրանսիայի հյուպատոսությունը:
168․am-ի հարցին, թե ի՞նչ է քննարկվել այս հեռախոսազրույցների ընթացքում, և արդյո՞ք գտնվել է լուծում Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամին, ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ դատելով երկու հաղորդագրությունների բառապաշարից, իրավիճակի կարգավորման որևէ հստակ տեսլական չկա, և այն հայկական կողմի, այսինքն՝ Երևանի հետ չի քննարկվում։
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է «Թալիբան» շարժման անդամների նկատմամբ լրացուցիչ վիզային սահմանափակումներ մտցնելու մասին՝ կապված աֆղանցի կանանց նկատմամբ խտրական որոշումների հետ:
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ «ամենախիստ ձևով կարձագանքի» ԱՄՆ-ի կողմից ցանկացած ռազմական սադրանքի:
Հունվարի 18-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը հայտարարել էր, թե` «2022 թվականի սեպտեմբերյան մարտերի ժամանակ ոչնչացվել է հայկական 18 դիրք, 2 դիվիզիոն Ս-300, ՌԷՊ 2 համակարգ՝ «Ժիտել», թիրախում եղել են նաև զենիթահրթիռային համակարգեր (ЗРК С-125), ռադիոլոկացիոն կայաններ», և այլն:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելություն տեղակայելու առաջարկը մնում է արդիական: Այն կարող է տեղակայվել, եթե Երևանը շահագրգռված լինի դրանում։
Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա կատարված հարձակման նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ հարձակման պատասխանատվությունը կրում Է Իսրայելը, հայտարարել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիդ Սայիդ Իրավանին:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Մայր Հայաստան հուշահամալիրում ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հավերժական կրակի մոտ։
Ավստրալիայի Հոլոքոստի և ցեղասպանության հետազոտությունների ինստիտուտը և Նոր Հարավային Ուելսի Տիեզերական ժողովը նամակով դիմել են Դաշնային կառավարությանը՝ մտահոգություն հայտնելով Արցախի բնիկ հայերի դեմ Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ:
Վերջին մի քանի օրերի ընթացքում իսրայելապաղեստինյան հակամարտությունը սրվել է: Երկու կողմերից էլ կան զոհեր:
Եվրոպայի խորհուրդն արձագանքել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի՝ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետի վերաբերյալ նամակներին:
ԱՄՆ վարչակազմը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Լաչինի միջանցքի արգելափակմանը վերջ դնելու համար:
Նա նաև ընդգծել է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կարևորությունը:
Հայ-ադրբեջանական խնդրի կարգավորումը մեծ կարևորություն ունի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար, և ԱՄՆ պետքարտուղարությունը մեծ ուշադրություն է դարձնում դրան:
Շուրջ 120 հազար հայեր զրկվել են սննդի, վառելիքի և դեղորայքի հասանելիությունից:
Կան մեծ թվով առաջնահերթ հարցեր, որոնք հումանիտար բեռի այս փոքր ծավալի պայմաններում ոչ մի խնդիր չեն լուծում:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի զինծառայողների ուղեկցությամբ հումանիտար բեռ է հասցվել Արցախ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Բարբարոս Ալթուղի հեղինակած ծաղրանկարը վերաբերում է Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք համապետական ընտրություններին։ Նշենք, որ այդ ամսաթիվը նախնական է և դեռևս վերջնականորեն չի հաստատվել նախագահ Էրդողանի կողմից։
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը զեկույց է պատրաստել 2022 թվականի արտաքին առևտրում արձանագրված ցուցանիշների մասին։
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունն այս տարվա սկզբից աճել է 16,1 մլրդ դոլարով, հետևում է Bloomberg գործակալության հրապարակած «Միլիարդատերերի ինդեքսից» (Bloomberg Billionaires Index), որը, մասնավորապես, հաշվարկվում է ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա։
Իրանում դատարանը ավելի քան 10 տարվա ազատազրկման է դատապարտել մի երիտասարդ զույգի, որը Թեհրանի գլխավոր տեսարժան վայրերից մեկի առջև նկարահանված տեսահոլովակում գրկախառնվում է ու պարում, ինչը դիտվում է որպես իշխող ռեժիմի դեմ դիմադրության խորհրդանիշ, ասել են ակտիվիստները: Այս մասին գրում է The Guardian-ը:
Իհարկե, այն որ այսօր Ադրբեջանում հասունացել է նման խոսույթ առաջին հերթին արցախահայերի տոկոնության, չհանձնվելու ու քաղաքական ճիշտ մարտավարության արդյունքն է՝ չհաշված բոլոր թերությունները, առանց որի հնարավոր չէր մեր պարագայում:
Նա նաև զբաղեցրել է Բասրայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնը, եղել է Ազգային անվտանգության խորհրդի անդամ և պետքարտուղարի տեղակալի խորհրդականը տնտեսական և բիզնեսի հարցերով:
Իրանագետ Ժաննա Վարդանյանն այն կարծիքին է, որ Իրանի պատասխան արձագանքը լինելու է այնպես, ինչպես եղել է նախկինում, այսինքն՝ հիբրիդային ձևով: «Այսինքն՝ Սիրիայում, Իրաքում կամ իրանական ազդեցության որևէ այլ գոտում՝ իսրայելական ուժերի կամ իսրայելական օբյեկտների վրա հարձակումներ կարող են լինել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներն իրականացվել են մի քանի ծայրահեղականների կողմից, որոնք ոչ մի կերպ չեն ներկայացնում իսրայելական բազմակարծ և բազմազան հասարակությունը: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը:
Ըստ Նունե Սարումյանի, ժամանակին աշխատել է թուրքերի ու ադրբեջանցիների հետ, տեսել է, որ նրանք ուժեղ դիվանագիտություն ունեն, հետևաբար՝ պետք է ուսումնասիրեին նրանց դիվանագիտությունը, հիմա էլ ուշ չէ դրա համար։
Փետրվարի 3-ին Կիևում կանցկացվի Եվրամիության գագաթնաժողովը, որի ժամանակ նախատեսված է քննարկել Ուկրաինայի անդամակցությունն ու նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խաղաղության ծրագիրը:
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հետ կապված 10 ֆիզիկական անձանց և 12 ընկերությունների նկատմամբ:
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն քաղաքի մետրոյում հրազենային վիրավորում է ստացել մեկ մարդ:
Իրավիճակը նավթի շուկայում այժմ բավականին կայուն է, նավթի գները ընդունելի են: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։