Ինդոնեզիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը զբոսաշրջիկներին զգուշացրել է Արևելյան Յավայում Սեմերու հրաբխի հնարավոր ժայթքման մասին և հորդորել հեռու մնալ այդ տարածքից:
Վրաստանում դեկտեմբերի 4-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3950 նոր դեպք:
Թուրքիան Ուկրաինային զգալիորեն ավելի շատ Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք է վաճառել, քան հաղորդվել էր նախկինում, իսկ ապագայում հնարավոր են նոր մատակարարումներ:
Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 10 զինծառայողի. հայտնում է «Sputnik Ադրբեջանը»։
Ֆրանսիան դեկտեմբերի 4-ից կվերականգնի ավիաչվերթներն Աֆրիկայի հարավային երկրների հետ, որը դադարեցվել էր կորոնավիրուսի օմիկր ոն շտամի հայտնաբերումից հետո: Այդուհանդերձ, ուղևորները ստիպված կլինեն Ֆրանսիա ժամանելուն պես երկշաբաթյա կարանտին անցնել:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 3-ին ստորագրել է օրենք, որով նախատեսվում է 7 մլրդ ԱՄՆ դոլարի օգնություն հատկացնել աֆղան փախստականներին:
Իրաքյան Iraqi Airways ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը 419 միգրանտների, այդ թվում և մինչև 2 տարեկան երկու երեխայի Մինսկից տեղափոխել է Էրբիլ:
Մի քանի հազար մարդ Վիեննայում դեկտեմբերի 4-ին դուրս են եկել խաղաղ ցույցի՝ ընդդեմ կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման ու սահմանափակումների: Ցույցի մասնակիցները պահանջում են նոր խորհրդարանական ընտրություններ և հանդես են գալիս կամավորության սկզբունքով պատվաստվելու օգտին:
Ադրբեջանի ոստիկանությունը 2021 թ. դեկտեմբերի 1-ին բռնության միջոցով ցրել է Բաքվի կենտրոնում խաղաղ բողոքի ակցիան՝ ձերբակալելով տասնյակ ցուցարարների, որոնց թվում և ընդդիմության առաջնորդ Թոֆիգ Յաղուբլուին:
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը վերընտրվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի պաշտոնում:
Միացյալ Նահանգները դեկտեմբերի 3-ին հարված է հասցրել Սիրիայում՝ ուղղված ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման բարձրաստիճան անդամի դեմ:
Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածության թուլացման գործում:
Ադրբեջանական կողմը հրաժարվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև Ստոկհոլմում հանդիպում անցկացնելուց:
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է որոտացել:
Ֆրանսիան և Եվրամիության անդամ մի շարք այլ երկրներ բանակցություններ են իրականացնում Աֆղանստանում համատեղ դիվանագիտական ներկայացուցչություն բացելու վերաբերյալ՝ առանց «Թալիբան» շարժումը որպես պաշտոնական իշխանություն ճանաչելու:
Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը կառավարության ղեկավարի պաշտոնում վերջին անգամ դիմել է քաղաքացիներին տեսաուղերձով՝ կոչ անելով պատվաստվել կորոնավիրուսի դեմ:
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի նոր շտամը՝ օմիկրոնը հայտնաբերվել է 50 նահանգից առնվազն 10-ում:
Ֆրանսիան և Կատարը շուրջ 40 տոննա բժշկական սարքավորումներ, սնունդ և ձմեռային պարագաներ են տեղափոխել Աֆղանստան:
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ստիպված կլինի Միացյալ Նահանգներ նախատեսված այցը տեղափոխել 2022 թվական:
Հետահայաց գցելով վերջին վեց տարիների հայ-գերմանական հարաբերություններին՝ թերևս սխալված չեմ լինի, եթե պնդեմ, որ դրանք զարգանում էին դինամիկ կերպով՝ արտացոլելով երկու պետությունների շահերը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մակարդակներում: Թե՛ ժամանակագրության և թե՛ կարևորության առումով պետք է միանշանակ առանձնացնել 2016թ. հունիսի 2-ին ԳԴՀ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, որը ոչ միայն առաջընթաց էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում, այլև Գերմանիայի վերաբերմունքն էր արտահայտում մարդկության դեմ նմանատիպ ոճրագործությունների նկատմամբ:
Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին հայրենիքում ստանում է անհրաժեշտ օգնություն և արտասահման տեղափոխվելու կարիք չունի:
Վրաստանի Քութայիս քաղաքում Թուրքիայի 25-ամյա քաղաքացի է ձերբակալվել թմրանյութերի խոշոր խմբաքանակ իրացնելու մեղադրանքով: Այդ մասին ասվում էՆԳ նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման ղեկավարությունն ստորագրել է հրամանագիր, որը վերաբերում է կանանց իրավունքներին:
Վրաստանում վերջին օրվա ընթացքում COVID-19-ով ախտահարման նոր դեպքերի թիվը նախորդ օրվա համեմատությամբ նվազել է 728-ով եւ կազմել 3731, մահացել է 72 հիվանդ:
Թուրքական կողմից նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել,որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը առնչվող հարցերը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) եւ Ֆրանսիան համաձայնության են եկել ֆրանսիական 80 Rafale բազմանպատակ կործանիչների եւ 12 Caracal բազմանպատակ ուղղաթիռների ձեռքբերման շուրջը: Դեկտեմբերի 3-ին այդ մասին հաղորդել է France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությունը։
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 76 քաղաքացի, այսպիսով մահերի թիվը երկրում հասել է 129․988-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան դեկտեմբերի 2-ին պայմանավորվել են նորացնել համատեղ գործողությունների պլանները պատերազմական ժամանակ արտակարգ իրադրության պայմաններում ԿԺԴՀ-ի կողմից աճող հրթիռա-միջուկային սպառնալիքը զսպելու համար:
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է «Լավրովի պլանի» մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արտահայտություններին՝ հայտարարելով, որ բարդ է մեկնաբանել այն, ինչը գոյություն ունի ոչ թե իրականում, այլ պատկերացումներում:
Դեկտեմբերի 1-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ասել էր, որ Հայաստանի մաքսային ծառայողներն արդեն իրենց ծառայությունն են իրականացնում Գորիս-Կապան ճանապարհահատվածում։