Շանհայում ինը մարդ Է վիրավորվել մկրատով զինված տղամարդու հարձակման հետեւանքով: Ինչպես հայտնում է տեղական «Պենպայ» լրատվական ռեսուրսը, միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին օրվա երկրորդ կեսին Պունդունի նոր շրջանում։
BRICS-ի երկրները (Բրազիլիա, ՌԴ, Հնդկաստան, ՉԺՀ) քննարկում են այդ միավորման մեջ մտնող Հարավ-Աֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) համար օգնության համատեղ փաթեթի տրամադրումը կորոնավիրուսի օմիկրոն նոր շտամի դեմ պայքարելու նպատակով:
Բելառուսի սահմանապահները ճայթռուկներ են նետում Լեհաստանի հետ սահմանի վրա:
Ճապոնացի տիեզերական զբոսաշրջիկ Յուսակու Մայեդզավան չի կարողացել, Գագարինի կողմից սկիզբ դրած ավանդույթի համաձայն, ծառ տնկել Բայկոնուրի տիեզերագնացների ծառուղում եւ պլանավորում է թռիչքից հետո վերադառնալ եւ դա անել:
Կորոնավիրուսի օմիրկրոն շտամը դարձել է, հավանաբար, քովիդի գերակշռող հարուցիչը Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նահանգների մեծ մասում: Դեկտեմբերի 6-ին այդ մասին հայտարարել է ՀԱՀ-ի նախագահ Սիրիլ Ռամապոսան երկրի քաղաքացիներին հղած ամենշաբաթյա ուղերձում:
Հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդի հետ:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կարգադրել է խոնարհել դրոշները երկրի կառավարական շենքերի վրա ի հիշատակ հանրապետական սենատոր եւ 1996 թվականի ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Բոբ Դոուլի (Ռոբերտ Ջոզեֆ Դոուլի), որը կյանքից հեռացել է 98 տարեկան հասակում:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 6-ի առավոտվա դրությամբ կազմել է 265 միլիոն 854 հազար 752: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
վ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, մինչ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը, խորհրդակցություն կանցկացնի եվրոպացի գործընկերների հետ:
ՆԱՏՕ-ն ցուցաբերում է ծայրահեղ ագրեսիվ դիրքորոշում է և չի ճանաչում «կարմիր գծեր»: «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
ԱՄՆ-ի Կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողովը Թուրքիայի վերաբերյալ աղմկահարույց զեկույց է հրապարակել։ Թուրքիան մեղադրվել է կրոնական փոքրամասնությունների դեմ թշնամանքի միջավայրը թեժացնելու մեջ։
Եվրամիության պետությունները 2020 թվականին պաշտպանության ծախսերը 2019 թվականի համեմատությամբ ավելացրել են 5 տոկոսով, չնայած կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետեւանքներին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Քաթար: Հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) 13 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ նախագահականի թվով 15 միջնորդությունները հասել են խորհրդարանի նախագահությանը:
Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելլենը դեկտեմբերի 6-ին վարել է նոր կանցլեր Կառլ Նեհամերի պաշտոնակալման արարողությունը։
Միջերկրական ծովում մեկնարկել է Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի եւ Եգիպտոսի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժանքների եռօրյա փուլը: Այդ մասին հաղորդել է Սեւծովյան նավատորմի տեղեկատվական ապահովման բաժինը:
Ադրբեջանը տապալել է Ստոկհոլմում սպասվող Միրզոյան-Բայրամով հանդիպումը, որը պետք է տեղի ունենար, այսպես ասած, եվրոպական՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Օրերս Եվրախորհրդարանում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցով ԵԱՀԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Լյուկ Պիեռ Դևինը տեղեկացրել էր, որ Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում։
Ներկայիս Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգի Տուշբա (Տուշպա) շրջանում դեկտեմբերի 6-ին՝ ժամը 00։46-ի սահմաններում երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ինդոնեզիայի Ճավա կղզում Սեմերու հրաբխի ժայթքման հետեւնքով զոհվածների թիվը հասել է 15-ի:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 6-ին բանակցություններ կանցկացնի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ. հանդիպման հիմնական ձեւաչափը կդառնա երկու երկրների ղեկավարների անձնական շփումը։
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովը հերթական հնարավորությունն էր միջազգային դերակատարների համար՝ քննարկելու աշխարհաքաղաքական զարգացումները:
6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չիլիի հյուսիսային մասում, Անտոֆագաստա քաղաքից 234 կիլոմետր դեպի հարավ-արեւելք: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայե-Սայանսկի մասնաճյուղը:
Աշխարհում կորոնավիրուսային վարակով հիվանդացությունն աշնան առաջին երկու ամիսներին անկումից հետո վերստին աճել է. նոյեմբերին մոլորակի վրա հայտնաբերվել է վարակման շուրջ 16 միլիոն դեպք, ինչը 3 միլիոնով ավելի է, քան հոկտեմբերին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ի հաշվարկները:
ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգում առնվազն 70 երեխաների COVID-19-ի դեմ ժամկետանց պատվաստանյութ են ներարկել պատրաստուկների պահպանման հարցում տեղի ունեցած սխալի պատճառով: Այդ մասին հաղորդվում է Փրինս-Ջորջեսի օկրուգի առողջապահության վարչության կայքում:
Առողջապահութան համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի օմիկրոն շտամի պատճառով մահերի վերաբերյալ տվյալներ դեռ չունի: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Կրիստիան Լինդմայերը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որպես հումանիտար բացառություն, թույլատրել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի կնոջն ու երկու երեխաներին այցեր իրականացնել:
Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները Բաթումիում ձերբակալել են «Ինտերպոլ»-ով Թուրքիայի կողմից որոնվող հինգ անձի, ովքեր մեղադրվում են ծանր հանցագործություններ իրականացնելու մեջ:
Հարավային Կորեայում հաստատվել է կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամով վարակման 9 դեպք:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ռուսաստանցի Իգոր Խովաևը, ամերիկացի Էնդրյու Շոֆերը և ֆրանսիացի Բրիս Ռոքֆեյն այսօր հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների չկայացած հանդիպմանը։