
Ալիևը Հայաստանին «նախազգուշացրել» է վերջ տալ «վտանգավnր խաղերին»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներ այցելության ժամանակ դիմել է Հայաստանին՝ «նախազգուշացնելով վերջ տալ վտանգավոր խաղերին»:
«Մի կողմից խոսում են խաղաղության մասին, ստում, մյուս կողմից՝ լայնածավալ սպառազինություն են ձեռք բերում: Ո՞վ է նրանց զենք տալիս. Ֆրանսիան և այլ հակաադրբեջանական երկրներ… Այսօր նրանք պետք է հանգիստ թողնեն Հարավային Կովկասը, հանձնվեն, գնան և զբաղվեն իրենց գործերով, խնդիրներով… Սա իմ նախազգուշացումն է»,- ասել է նա:
Ալիևի պնդմամբ՝ «Հայաստանը միացել է վտանգավոր խաղերին և չպետք է մոռանա Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պատմությունը»: